Թերթ
Մարտի 22-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում անցկացվեց հուշ-ցերեկույթ` նվիրված զոհված ազատամարտիկ, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, նույն ֆակուլտետի ուսանող Հապետ Կորյունի Արշակյանին: Պարբերաբար կազմակերպվող միջոցառումներով, լսարանների անվանակոչությամբ մայր բուհն ապացուցել է, որ հիշում եւ մեծարում է Արցախյան ազատամարտում զոհված իր ուսանողներին: ԵՊՀ «Վարդանանք» հայրենասիրական դաստիարակության ակումբի հերթական նախաձեռնությունը ձեւավորված բարի, ուսուցողական ավանդույթների շարունակությունն էր: Միջոցառումը վարում էր ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը` ուսանողուհի Ասպրամ Կրպեյանը:
Անցած տարեվերջին գնդապետ Ս. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասում գլխավոր ռազմական տեսչության անցկացրած ստուգումները ցույց տվեցին, որ մարտական դիվիզիոններն առանձնանում են մարտավարամասնագիտական պատրաստականությամբ եւ հաջողությամբ են իրականացնում հանրապետության օդային տարածքների պահպանությունը, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են հաջողությամբ կատարել հնարավոր ամենաբարդ առաջադրանքները։ Ստուգումների ժամանակ մի քանի կարեւոր ուղղություններով համեմատաբար ավելի բարձր արդյունքներ ցույց տվեցին մայոր Վ. Հակոբյանի դիվիզիոնի ստորաբաժանումներն ու մասնագետ սպաները։
Զրույց ՀՀ կրթության եվ գիտության նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հետ -Պարոն նախարար, անկախությունից ի վեր ազգային դպրոց ձեւավորելու խնդիրը եղել է առաջնային գիտակրթական համակարգի ռազմավարական ծրագրերում։ Այդուհանդերձ, մինչ օրս չեն հստակեցվել ազգային դպրոցի չափորոշիչները, չի տրվել գոնե մոտավոր սահմանում, թե ինչ են հասկանում ազգային դպրոց ասելով իրավասու այրերը եւ այդ գաղափարի ջատագովները։ Գուցե Դուք բնորոշեք՝ ի՞նչ […]
ՀՀ պաշտպանության նախարարությունում մարտի 19-ին տեղի է ունեցել «Ես քո կենդանի սուրն եմ, Հայրենի՛ք» եւ «Ես հավատում եմ քեզ, զինվո՛ր» թեմաներով ստեղծագործական շարադրությունների համաբանակային եւ համադպրոցական մրցույթների ամփոփման եւ լավագույնը ճանաչված աշխատանքների հեղինակների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ինձ կհասկանան միայն մայրերը, միայն նրանք, ովքեր բանակում զինվոր ունեն, ովքեր երկու տարի ամեն օր իրենց որդիների տունդարձին մնացած վայրկյաններն են հաշվում։ Տղաս՝ Սիփան Սարգսյանը, ծառայում է մոտոհրաձգային գումարտակում, եւ նրա տունդարձին ընդամենը մեկուկես ամիս է մնացել, բայց եթե ասեմ, որ սպասելու, համբերելու մայրական իմ ներքին ուժերն արդեն սպառվել են, հավատացեք։ Թերեւս ինձ միայն մայրերը կհավատան ու կհասկանան, ուրիշ ոչ ոք… Մինչդեռ ես զինվոր բանակ ճամփած «նորաթուխ» մայրերից չեմ, Սիփանս երրորդ որդիս է, բայց, միեւնույն է, մայրական սիրտս էլ հանգիստ չունի։
Ես շատ գունեղ ու մի քիչ էլ արտասովոր մանկություն եմ ունեցել։ Ընտանիքիս միակ երեխան էի, եւ ծնողներս առավոտից իրիկուն ինձնով էին զբաղված։ Արդյունքը եղավ այն, որ ես չորս տարեկանում ինքնուրույն ընթերցում էի, վեց տարեկանում դաշնամուր էի նվագում։ Իմ ուղեղում մշտապես զանազան պատմություններ ու պատկերներ էին պտտվում, երբեմն՝ այնքան վառ ու երեւելի, որ իմ երեւակայական աշխարհը խառնվում էր իրականին։
…Հայրս մահացավ, երբ վեց տարեկան էի։ Մինչ օրս մեր գյուղում հորս հիշում են օրհնանքով ու սիրով եւ պատմում են, թե որքան շիտակ, անշահախնդիր, առատաձեռն ու գթասիրտ մարդ էր նա։ Ես այնքան էի հպարտանում իմ հորով, որ նույնիսկ որոշել էի փոխել ազգանունս եւ հորս անունով ինձ կոչել Հայկյան։
Իմ հուզաշխարհի եւ մտածելակերպի վրա մեծ ազդեցություն է ունեցել մայրս՝ Սիլվա Ղուշչյանը։
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Հայ զինվորի» ընթերցողին ծանոթ է ռազմաօդային ուժերի պատմությանը եվ ընդհանրապես ավիացիային վերաբերող բազմաթիվ հոդվածներով: Վերջերս մասնագիտական մեկնաբանություններով հանդես է գալիս նաեւ ԶԼՄ-ներում:
Ա.Հովհաննիսյանը ծնվել է 1980թ. Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում: 2001թ. ավարտել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Զբաղվում է սպառազինությունների պատմության եվ զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային ռազմաքաղաքական հիմնախնդիրների ուսումնասիրությամբ: Երեք մենագրության եւ տասից ավելի գիտական ու վերլուծական հոդվածների հեղինակ է: