Թերթ
Ապրիլի 2-ին «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկեցին ՀՀ պահեստազորային կազմի սակրավորների ուսումնական հավաքները: Վարժանքների սկիզբն ազդարարվել էր դեռ մեկ օր առաջ` ապրիլի 1-ին. համապատասխան տարածքային զինկոմիսարիատներ ներկայացած պահեստազորայինները զինվորական հանդերձանք էին ստացել, հրահանգավորվել, յուրաքանչյուրն արդեն ունեցած կոչման և պատրաստության աստիճանի համաձայն նշանակվել էր կոնկրետ ստորաբաժանման կազմում: Զորավարժարանում կարճ ժամանակում ստեղծվել էր զինվորական վրանային ավան՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով:
Ապրիլի 5-ին պաշտպանության նախարարությունում կազմակերպվել էր տոնական ցերեկույթ՝ նվիրված Մայրության եւ գեղեցկության օրվան։ Պաշտպանական գերատեսչության հյուրընկալ հարկի ներքո հավաքվել էին ամենատարբեր տարիքի ու մասնագիտության կանայք՝ զինծառայողներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ, զինվորականների կանայք, Արցախյան պատերազմում հերոսացած քաջորդիների մայրեր, այրիներ եւ դուստրեր, զինվորների մայրեր, բանակին ու երկրի պաշտպանությանը առնչվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ… Նրանք եկել էին լսելու ներկաների երախտիքի խոսքերը, մեկ անգամ եւս իմաստավորելու իրենց զրկանքներն ու զոհողությունները, իրենց ծառայություններն ու անմնացորդ նվիրումը հայրենիքին, համոզվելու, որ ոչինչ չի մոռացվել եւ չի մոռացվելու, որ ներկա ու գալիք սերունդները մշտապես ոգեկոչելու են ավագների սխրանքը եւ այդքան թանկ գնով ձեռք բերված նվաճումներն ու հաղթանակները պաշտպանելու համար չեն խնայելու ոչինչ։
Պաշտպանության նախարարության կենտրոնական հոսպիտալում մարտի 29-ին տեղի ունեցավ կոնֆերանս, որի ընթացքում ամփոփվեցին զինված ուժերի բուժսպասարկման ոլորտում 2010թ. արդյունքները, եւ նախանշվեցին 2011թ. անելիքները:
Կոնֆերանսին ներկա էին պաշտպանության նախարարի խորհրդական Բ. Հարությունյանը, բուժծառայության բարձրաստիճան սպաներ, զորամասերի բուժծառայության պետեր:
Ոլորտի 2010թ. արդյունքները համեմատվեցին նախորդ տարիների արդյունքների հետ:
Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել ուսումնական զորամասերի ավարտական քննություններին։ Քննաշրջանն առանձնահատուկ է լինելու մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան զորամասի համար, որովհետեւ այս անգամ ավարտական քննություններն ընդունելու է գլխավոր ռազմական տեսչությունը։ Ինքնին պարզ է, որ տեսչության մասնագետները չեն բավարարվելու միայն զորամասի փոփոխական անձնակազմի՝ կուրսանտների, գիտելիքների ու հմտությունների մակարդակը որոշելով, այլ ստուգելու են նաեւ սովորեցնողների՝ սպաների եւ սերժանտական կազմի իմացությունները։ Իսկ բաղրամյանցիները, որ հատկապես վերջին տարիներին հաջողությամբ են կատարում իրենց առաջադրանքները եւ մարտական զորամասերն ապահովում են որակյալ մասնագետներով, շարունակում են հետեւողականորեն իրականացնել կիսամյակային ծրագիրը։
Փոխգնդապետ Ա. Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասը 2010թ. բանակային տարվա արդյունքներն ամփոփելուց հետո երկրորդ անգամ անընդմեջ պարգեւատրվել է ՀՀ ԶՈՒ «Մարտական հերթապահություն իրականացնող լավագույն զորամաս, 2-րդ տեղ» պատվո դրոշով։
Զորամասի ստորաբաժանումներն ունեն մարտական բարձր աստիճանի պատրաստվածություն եւ ունակ են ցանկացած պահի իրականացնելու իրենց առջեւ դրված մարտական ամենադժվարին ու բարդ առաջադրանքները, արժանի հակահարված տալու թշնամու ցանկացած ոտնձգության։
«Հին է հայրենիքս՝ հայոց աշխարհը, նրա լեռներն ու քարափներն են մեզ տվել իրենց կարծրությունը, որ մեր հոգում համառություն ու համբերություն են դարձել։ Քաջարծիվ հայի արյունն է հոսում իմ երակներում։ Եվ ես պարտք եմ քեզ, իմ հա՛յ ժողովուրդ, պարտք ունենք հայրենիքի նկատմամբ։ Եվ պատմության դասերը յուրացրած ու ոգեւորված՝ հպարտորեն գնում եմ պարտքս կատարելու։ Ավարայրի դասերով, մերօրյա հերոսների ջանքերով հառնեց անկախ Հայաստանս, որի խաղաղությունը այսօր զինվորի ձեռքերում է։ Մաքառումների միջով անցած, զրկանքներ կրած հայի ուժն ու ոգին է բանակը։ Եվ այդ բանակի զինվորն եմ ես ու պատրաստ եմ ցանկացած զոհաբերության։
Անհնարին է բառերով նկարագրել այն ամենը, ինչ տեղի ունեցավ 1994 թվականի ապրիլի 20-ի առավոտյան: Վերապրողներն առ այսօր նույն դժվարությամբ ու կսկիծով են հիշում ու պատմում այն կռիվների, նաեւ հաղթանակների մասին, որին մասնակից եղան Ղարաբաղյան պատերազմում կռված տղաները:
Առավել դժվար է պատմել մեր մարդկային կորուստների մասին: Ամեն ավարտված կյանք իր հավերժական կնիքն էր թողնում մի գերդաստանի ապագայի վրա: Հայրենիքին նվիրաբերված յուրաքանչյուր կյանք ողբերգություն էր մի ընտանիքի համար: Բայց հերոսների կյանքի գնով է, որ ամրագրվեց մեր բոլորի ապագան: Հենց այդ հերոսներից մեկի` Էդուարդ Կարապետյանի սիրտն էլ դադարեց բաբախել այդ մարտերում: Անձնուրաց մի սիրտ, որ ընդամենը 34 տարվա կյանք էր ապրել: