Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ԶԵՆՔ Է ՆՈՒՅՆԻՍԿ... ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ

Գնալով ավելի ու ավելի շատ են այնպիսի զենքերը, որոնք ո՛չ զենքի տեսք ունեն և ո՛չ էլ տեսանելի են: Ապագայի պատերազմները կլինեն առանց զենքի բացահայտ օգտագործման: Ավելի արդյունավետ են այն մեթոդները, որոնց կիրառման դեպքում հաղթվածները չեն էլ հասկանում, թե ինչ-որ մեկն իրենց հաղթել է:
Այժմ շատ է խոսվում արևի էներգիայի օգտագործման մասին: Ըստ լեգենդի, ռազմական նպատակներով առաջին անգամ արևային էներգիան օգտագործվել է մ.թ.ա. 3-րդ դարում, երբ Արքիմեդը հայելիների օգնությամբ այրեց հռոմեական նավատորմը:

ՍԽԱԼՎԵԼՈՒ ՍԱՐՍԱՓԸ

Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախկին նախագահի` Հեյդար Ալիևի որդին է, և թերևս հենց այս հանգամանքն է, որ ամենաէական կնիքն է թողել նրա անհատականության ձևավորման և ամբողջ կյանքի վրա: Ընդհանրապես, հոր դերը հատկապես որդու անհատականության ձևավորման և հետագա զարգացման մեջ շատ կարևոր է. ըստ էության, որդու արարքներին, կարծիքին, որոշումներին տրվող հենց նրա գնահատականն է տղայի համար կողմնորոշիչ դառնում տղամարդու վարքագծի ճիշտն ու սխալը որոշելիս: Սակայն երբեմն հայրերն այնքան մեծ սպասելիքներ են ունենում իրենց երեխաներից, որ մոռանում են վերջիններիս անհատականության մասին:

Վ.ԿՈՎԱԼԵՆԿՈ. «ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՁԵԶՆԻՑ Է ՍԿՍՎԵԼ»

1941 թվականի դեկտեմբերյան ցուրտ օրերի իրադարձությունները մինչեւ այսօր էլ պահպանվել են Հայրենական մեծ պատերազմի վետերան Սերգեյ Մնացականյանի հիշողության մեջ. «70 տարի առաջ եղանակը խիստ էր՝ մոտ մինուս 40: Առավոտյան՝ դեկտեմբերի 5-ին, խորհրդային զորքերը սկսեցին հարձակողական գործողությունը: Մենք՝ խորհրդային զինվորներս, ձմեռային տաք բաճկոններով էինք, գերմանացի զինվորները՝ տրիկոտաժից համազգեստով եւ ձեռնոցներով, նրանք մի կերպ էին իրենց ձեռքում պահում զենքը, չէին կարող դիմանալ սաստիկ սառնամանիքին: Եղանակային դաժան պայմանները եւս իրենց բարենպաստ ազդեցությունը ունեցան մեր հաղթանակի գործում»:

ԻՆՉ ՊԱՏԵՐԱԶՄ ԷԼ ԼԻՆԻ, ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինված ուժերի ղեկավար կազմը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մովսես Գորգիսյանի ընտանիքի անդամները, զինակից ընկերները այցելեցին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու այդ խորհրդանշական վայրում հանգչող հերոսի հիշատակին: Ներկաները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Գորգիսյանի շիրիմին եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

ԱՊՐԵԼՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Արցախյան ազատամարտի մասնակից զինհաշմանդամ Ապետ Աղաբաբյանը դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամների միջազգային օրը, երեւանյան իր բնակարանում, որտեղ ապրում է կնոջ եւ որդու ընտանիքի հետ, առավոտից սպասում էր, ինչպես ինքն ասաց՝ կարեւոր հյուրերի ժամանմանը:
«Շարժման սկզբին Արարատում էի բնակվում, ընտանիք էի կազմել Թամարայի հետ, երեք որդի ունեինք, փոքրս 1.5 տարեկան էր: Աշխատում էի որպես էլեկտրազոդող»,-պատմում է Ապետը: Նրա Լուսիկ տատը ջարդերի ժամանակ Հայաստան էր գաղթել Վանից եւ միշտ պատմում էր թուրքերի դաժանությունների մասին:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆԸ

Գողթն գավառից բաժանող՝ ծովի մակերեւույթից 2500մ ավելի բարձր լեռնագագաթներին այժմ մարտական հերթապահության են կանգնած մեր զինվորները։ Զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ա.Ադամյանի ուղեկցությամբ բարձրանում ենք հենակետեր։ Եղանակը պարզ է, բարենպաստ։ Ոլորապտույտ ճանապարհը մաքրված է։ Ճանապարհներն անընդհատ մաքրում են, որովհետեւ, եթե ձյուն էլ չգա, քամին, բուքը սարերի ձյունը լցնում են ճանապարհին։ Շեներն ապրում, շնչում են խաղաղության մեջ, որտեղ ամեն օր մայր մտնող եւ հրաշեկ լեռներից նորից դուրս եկող արեւի հետ բնակիչներն իրենց հայացքներն ուղղում են բարձրիկ լեռներին, որտեղ կանգնած են հայոց բանակի զինվորները։

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԱՐԾՎՈՒՀԻՆ

«Առանց թռիչքի իմ կյանքը չեմ պատկերացնում»,- ասում է 39-ամյա Քրիստինա Իլիկչյանը, որ 14 տարեկանից զբաղվում է պարաշյուտային սպորտով: Սկզբում պարաշյուտով թռչելը սիրած զբաղմունք էր, հետո դարձավ մասնագիտություն. «Ես երբեք չէի մտածում, որ այս ամենը կարող է մի օր լրջանալ ու բացի հոբբիից դառնալ իմ հիմնական աշխատանքը, եւ որ այս մասնագիտությամբ կծառայեմ բանակում»: