Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

«ԲԺՇԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ»

Առողջ զինվոր ունենալու նախադրյալները ձեւավորվում են դեռեւս քաղաքացիական կյանքից, նախազորակոչային շրջանից։ Այն, որ այսօր իջեցվել է նախազորակոչային տարիքի շեմը եւ համապատասխան հրամանով հանձնարարություն է տրվել տարածքային պոլիկլինիկաներին 13-14 տարեկանից սկսած` զինակոչիկներին պարբերաբար ենթարկել բուժզննման, հայտնաբերել հիվանդությունները եւ իրականացնել համապատասխան բուժսպասարկում, արդեն բանակում առողջ զինվոր ունենալու կարեւոր նախադրյալ է։

ԴԻՎԻԶԻՈՆԸ, ՈՐՈՎ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՆՔ

Վերջին անգամ ազգային բանակի հակաօդային պաշտպանության զորքերը ԱՊՀ ՀՕՊ զորքերի համատեղ զորավարժությանը մասնակցել եւ հնարավորություններն ստուգել էին 2005թ.։ Հնգամյա ընդմիջումից հետո, մանավանդ, մասնագետների երիտասարդ սերնդի համար, շատ էր կարեւորվում կրկին մարտական հրաձգություն կատարելու, գիտելիքները գործնական աշխատանքով ստուգելու խնդիրը։ Ձգտումը իրականություն դարձավ մեր երկրի անկախության քսաներորդ տարեդարձի նախաշեմին։ Գնդապետ Ս. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի դիվիզիոններից մեկը Ռուսաստանի Դաշնության Աշուլուկ զորավարժարանում մասնակցելով «Մարտական համագործակցություն-2011» զորավարժությանը, տրված առաջադրանքները կատարեց առանց թերությունների եւ վերահաստատեց զորատեսակի մարտունակությունը։

ՉԵՉԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՍԵՐԸ

այսօր Ադրբեջանի կողմից օգտագործվող տեղեկատվական միջոցները, այդ թվում նաեւ Ինտերնետ համացանցը, որն իր արագագործության շնորհիվ շատ արդյունարար միջոց է, մեծ ծավալների տեղեկույթ են հաղորդում, որոնք իրականությունն այնպես են աղավաղում ու հոգեբանական ներգործության տեսանկյունից այնպես ներկայացնում, որ ռեալ իրողությանը անծանոթ մարդիկ կարող են կեղծիքն ընկալել որպես ճշմարտություն: Ընդ որում, նման քաղաքականությունը արտացոլվում է ադրբեջանական ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական կայքերում, ինչը միասնական պետական-հասարակական տեղեկատվական քաղաքականության արդյունք է:

ԱՄՆ-ՈՒՄ ԿՀԱՐԳԵՆ ՄՈՆԹԵԻ ՀԻՇԱՏԱԿԸ

2011 թվականի դեկտեմբերի 4-ին, Բրբենք քաղաքի Արևմտյան թեմի Առաջնորդարանի Զորայան թանգարանում տեղի է ունենալու միջոցառում` նվիրված հռչակավոր հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան 54-րդ տարելիցին, որի նպատակն է հերթական անգամ գնահատելու և վերարժևորելու անձնուրաց հերոսի կյանքը և ժառանգությունը: Ծագումով Կալիֆորնիայից՝ Մոնթեն մտավորական և ազատամարտիկ էր, ով զոհաբերեց իր կյանքը հանուն հայ ազգային-ազատագրական պայքարի: Նա առանցքային դերակատարում է ունեցել Հայաստանի տարածքի` Արցախի ազատագրման գործում, ի հավաստումն որի` հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչմանը: Միջոցառման խոսնակներից է Մոնթեի եղբայր և «Իմ եղբոր ուղին. մի ամերիկացու ճակատագրական ճանապարհորդություն դեպի Հայաստան» գրքի հեղինակ, պրոֆեսոր Մարգար Մելքոնյանը:

ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԽՄԲՎՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒ ԴԵՄ

Ադրբեջանցի դիպուկահարների կողմից նոյեմբերի 19-ին և 20-ին երկու հայ զինծառայողների սպանության կապակցությամբ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը տարածել է հայտարարություն, որում ասված է.
«Վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների դավադիր գործողությունները, որոնց հետևանքով զոհվեցին երկու հայ զինվորներ, ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմը դասեր չի քաղել նախկին արկածախնդրություններից և չի մտածում իր իսկ զինվորների անվտանգության մասին: Քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի մտածում իր զինվորների կյանքի մասին, ստիպված ենք անմիջապես Ադրբեջանի բնակչությանը հիշեցնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ, իսկ Արցախի պաշտպանության բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ հայտնի են Ադրբեջանի զինված ուժերի անպատասխանատու հրամանատարությանը»:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹՈՒՅԼ ՏԱԼ, ՈՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱՆՑՔԸ ԴԱՌՆԱ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍՆՈՒՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ»

Ողջունում եմ «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» միջազգային գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին: Գիտաժողովի թեմայի կարևորությունը հաստատվում է ինչպես տարածաշրջանի պետությունների անվտանգության շահերով, այնպես էլ ներկա մասնագետների ու փորձագետների հեղինակությամբ ու կշռով:
Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները բարդ են և հաճախ դժվար կանխատեսելի՝ ենթակա տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժային կենտրոնների շահերի համադրման ու մրցակցության ազդեցությանը: Այս հանգամանքը տարածաշրջանի պետությունների համար ստեղծում է ինչպես լրացուցիչ հնարավորություններ, այնպես էլ որոշակի մարտահրավերներ:

ԿԱՄՔ, ՈՒԺ, ԱՐԻՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 5-ին` Հետախույզի օրը, զորատեսակի մասնագիտական տոնի կապակցությամբ պաշտպանության նախարարությունում անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որին մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներ, բազմաթիվ հյուրեր: Սկզբում հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները նախարարին և բոլոր հյուրերին ներկայացրին հետախույզների զինանոցում առկա զենքերը` միջին և մեծ հեռահարության դիպուկահար հրացաններ, տարատեսակ սառը զենք և այլն, ապա նաև` օգտագործվող հանդերձանքը, կապի և դիտարկման մասնագիտական միջոցները, հետախուզական և հատուկ նշանակության խմբերի արագ տեղաշարժման համար նախատեսված բարձր անցանելիության տրանսպորտային միջոցները: