Ուշադրության կենտրոնում

Հենակետեր գնալու մեր ցանկությունը մտածմունքի մեջ գցեց հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Գուրգեն Գրիգորյանին.
-Թե մի ժամ շուտ եկած լինեիք, թրթուրավոր տեխնիկայով կգնայինք։ ԼՏԲ-ն գնաց, թարմ հաց տարավ, իսկ մեքենայով դժվար է, շատ տեղերում մեկ մետրից ավելի ձյուն կա, մառախուղն էլ իր հերթին է խանգարում:
Բայց հենց վատ եղանակին սահման պահող զինվորներին հանդիպելու մեր ցանկությունը դժվար էր մերժել։ Հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Արմեն Վարդանյանն էլ որոշեց ընկերակցել մեզ։ Մարտական հերթապահություն կատարող գումարտակի հրամանատար մայոր Ռուբեն Վարդանյանի (նա նույնպես խոստացավ միանալ մեզ) խորհրդով ուղեւորվեցինք N հենակետ։

Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լեոնիդ Ազգալդյանը մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ 1990թ. փետրվարից ստանձնել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների ինքնապաշտպանությունը: Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ եւ վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ` սկզբում գործելով Գետաշենի եւ Շահումյանի, այնուհետեւ՝ Մարտակերտի շրջաններում։

Սիրիայում հայերը ապրել են դեռևս հնագույն ժամանակներից: 301 թվականին քրիստոնեության ընդունումից հետո տարածաշրջանում հայտնվել են ևս մի քանի հայկական համայնքներ, որոնք ապրում էին սիրիական եւ հույն ուղղափառ քրիստոնյաների հետ համատեղ։ Իրենց հերթին, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները սկսեցին ակտիվ մասնակցություն ունենալ Սիրիայի քրիստոնյաների հոգևոր կյանքում։
Հայերի բազմաթիվ խմբեր գաղթեցին Սիրիա` խուսափելով պարսիկների և օսմանցիների հետապնդումներից։ Մասնավորապես կարևոր դեր խաղացին նրանք Անտիոքում: Շատերը տեղափոխվեցին այնտեղ թուրքերի կողմից հայկական Կիլիկիայի զավթվելուց հետո։

«Երբ լույսը բացվեց, Ռաման, վերցնելով երկնային նավը, պատրաստվեց օդ բարձրանալ: Այդ նավը շատ մեծ էր ու հիանալի զարդարված, երկհարկանի էր, բազմաթիվ սենյակներով ու պատուհաններով: Նավը, մինչեւ անամպ երկինք սլանալը, մեղեդային ձայն արձակեց»:
Այսպես է նկարագրվում հին հնդկական «Ռամայանա» էպոսում հերոս-աստծո թռիչքը երկնային նավով: Եվ սա միակ վկայությունը չէ: Համարյա բոլոր հին հնդկական սանսկրիտերեն տեքստերում պատմություններ կան այն մասին, թե ինչպես են աստվածները մարտնչում երկնքում` օգտագործելով զենքով հանդերձված այսպես կոչված վիմանա թռչող սարքերը:

Սեպտեմբերի 15-ին սկսվեց աշնանային զորակոչը։ Առաջինը հանրապետական հավաքակայան ներկայացան մայրաքաղաքի Շահումյանի, Էրեբունու, Արաբկիրի, այնուհետեւ Արարատի, Կոտայքի, Մասիսի, Նաիրիի տարածքային զինկոմիսարիատների զինակոչիկները։ Հաշվի առնելով եղանակային պայմանները` զորակոչի պատասխանատուները զինակոչիկներին տեղավորեցին ջեռուցվող սպասասրահում, որպեսզի նրանք, որքան հնարավոր է, քիչ ժամանակ անցկացնեն դրսում, չմրսեն ու չհիվանդանան։

Նոյեմբերի 11-ին Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում ՀՀ պետական կառավարման մարմինների պաշտոնատար անձինք՝ շուրջ 40 մարդ, պաշտպանության նախարարության կազմակերպած հավաք-պարապմունքների շրջանակում մասնակցեցին գործնական պարապմունքի:
Երեք ուսումնական կետից առաջինում կատարվում էր ավտոմատ զենքի քանդում-հավաքում՝ ըստ ժամանակային նորմացույցի, երկրորդում կրակային վարժություն էր ընթանում, իսկ երրորդում՝ ուսումնական (իմիտացիոն) նռնակներ նետում: Գործնական պարապմունքները ղեկավարում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի գնդապետ Հակոբյանը:

Առողջ զինվոր ունենալու նախադրյալները ձեւավորվում են դեռեւս քաղաքացիական կյանքից, նախազորակոչային շրջանից։ Այն, որ այսօր իջեցվել է նախազորակոչային տարիքի շեմը եւ համապատասխան հրամանով հանձնարարություն է տրվել տարածքային պոլիկլինիկաներին 13-14 տարեկանից սկսած` զինակոչիկներին պարբերաբար ենթարկել բուժզննման, հայտնաբերել հիվանդությունները եւ իրականացնել համապատասխան բուժսպասարկում, արդեն բանակում առողջ զինվոր ունենալու կարեւոր նախադրյալ է։