Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

«ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ»

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 29-ին տեղի ունեցած ՀՀ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստի շրջանակներում ՀՀ ԶՈՒ մի խումբ զինծառայողներ պարգեւատրվեցին ՀՀ պետական և գերատեսչական շքանշաններով, մեդալներով, պատվոգրերով ու թանկարժեք նվերներով:

ՆՐԱՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐՆ ԷԻՆ

Արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ մեր հանրապետությունում հիշարժան օրերի շարքում հունիսի 29-ը նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր։ Ամեն տարի նույն օրը չմարող ցավն ու վիշտը հարազատներին, ընկերներին, բարեկամներին, ինչպես նաև հանրապետության ղեկավարությանն ու բանակի հրամանատարությանը դարձյալ բերում է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին։

ԹՈՒՐՔԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ

Թուրք ժողովրդին հատուկ է ազգային ինքնագիտակցության բարձր մակարդակ, և որքան էլ թուրքերը ներքին խնդիրներ ունենան, որքան էլ նրանց փորձեն ինտեգրել Եվրոպային, և որքան էլ նրանք տարբերվեն միմյանցից բարբառներով, խոսվածքներով ու նույնիսկ արտաքնապես, շատ քիչ է հավանական, որ այդ ժողովրդին երբևէ կսպառնա ապազգայնացման վտանգը, այսինքն` ազգային այն հատկանիշների (լեզու, կրոն, մշակույթ և այլն) աստիճանական կորուստը, որոնք սոցիալ-հոգեբանական տեսակետից ապահովում են անձի նույնացումը իր էթնիկական խմբի հետ։

«ՄԵՆՔ ԽԱՓԱՆԵՑԻՆՔ ԵԼՑԻՆԻ ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ ՉԻՆԱՍՏԱՆ»

Գեներալ-մայոր Բորիս Ռատնիկովը անվտանգության մարմինների ամենաառեղծվածային և «ամենափակ» մարդկանցից մեկն է եղել: Դեռևս խորհրդային ժամանակներից նա ՊԱԿ-ի գաղտնի ստորաբաժանման ղեկավարն էր, որն զբաղվում էր մարդկային ենթագիտակցության գաղտնիքներով և հոգեկանի վրա հեռազդեցության մեթոդների մշակմամբ: Նրա խոսքով, արտակարգ հանձնաժողովի ծառայողների (չեկիստների) ջանքերի շնորհիվ է 1990-ական թվականներին կանխվել պատերազմը Ռուսաստանի և Չինաստանի միջև:

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ ԶԻՆՎՈՐՆ Է

Պատերազմի վտանգը միշտ ակնառու է։ Մենք երբեք չենք բացառում պատերազմը։ Մենք ամեն օր, ամեն ժամ պատրաստ ենք ընդունելու մարտահրավերը, միևնույն ժամանակ՝ ամեն ինչ անելով, որ պատերազմ չլինի։ Պատերազմը կանխելու ամենաերաշխավորված և արդյունավետ ձևը ուժերի հարաբերակցությունը պահպանելն է և Ադրբեջանին զրկելը պատերազմը հօգուտ իրեն ավարտելու հույսից։ Որքան էլ Ադրբեջանն այսօր խոսի իր բանակի հզորությունից, բանակի կատարելագործման համար ծախսվող գումարներից և հոխորտա՝ առասպելներ պատմելով իր բանակի մարտունակության մասին, մենք առանց բարձրագոչ հայտարարությունների պահպանում ենք ուժային հարաբերակցությունը՝ առաջին հերթին մեր զորքերի մարտունակության, առաջնագծում հմուտ գործողությունների, ինժեներական կառույցների մշտական կատարելագործման և բազմաթիվ այլ հուսալի նախադրյալների շնորհիվ։

ԹՈՒՐՔԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ

Թուրքիան քաղաքակրթությունների խաչմերուկում է, և թուրք ժողովրդի սովորույթներում հաճախ են միաձուլվում արևելյան և արևմտյան մշակույթների տարրերը: Այնուամենայնիվ, նրանք ունեն առանձնահատուկ որակներ, որոնք նախևառաջ պայմանավորված են կրոնով: Թուրքերին բնորոշ են ֆանատիզմը և կրոնախևությունը: Պահանջներն ու արգելքները, որոնք ամրագրված են իսլամական օրենսգրքում` Շարիաթում (իսլամի բարոյական և կրոնական նորմերի համախումբ, որը հիմնված է Ղուրանի վրա և իսլամում համարվում է «հավերժ և անփոխարինելի»), ձեւավորում են հավատացյալի ողջ կյանքը` նրան դնելով իսլամի հոգևոր վերահսկողության տակ: Հավատացյալի օրվա ամեն ժամը, ամեն արարքը խիստ կարգավորված է:

ԱՂԵՏ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԵՐԿՆՔՈՒՄ

Ապրիլի 6-7-ին ադրբեջանական օդուժը երկու անգամ ռմբակոծեց Մարտունի քաղաքը, անհաջող հարձակում ձեռնարկեց Գովշաթլուի և Ղաջարի ուղղությամբ, բայց թողեց դիակներ ու երկու ՀՄՄ, իսկ հայկական ուժերը միջանցքի արևելյան մասում ոչնչացրին Մազութլուի հենակետը: Կուբաթլուից 40 հրթիռ արձակվեց Գորիսի վրա, մեկն ընկավ դպրոցի վրա, և 8 երեխա վիրավորվեց: Հակառակորդը լռեց հեռահար հրետանիով Կուբաթլուին հասցված պատասխան հարվածից հետո: ՌԴ ՊՆ հայտարարեց, որ ՀՀ-ում 7-րդ բանակ չկա, որն, ինչպես Բաքուն էր պնդում, մասնակցեր մարտական գործողություններին: