Ուշադրության կենտրոնում

Միջազգային ներկայացուցչական մրցաշարերում ՀՀ պաշտպանության նախարարության մարզիկների գերազանց ելույթների շնորհիվ մեկ անգամ չէ, որ բարձրացվել է հայոց եռագույնը, ու հնչել է պետական օրհներգը: Այսօր էլ տարբեր երկրների մրցահարթակներում հայ մարզիկ – զինծառայողները շարունակում են մեդալներ նվաճել և բարձր հորիզոնականներ զբաղեցնել: Այս առումով հատկապես արգասաբեր եղան 2015 թվականի մարտ – ապրիլ ամիսները, երբ Վրաստանում կայացած Եվրոպայի ծանրամարտի, Լեհաստանում կայացած ազատ ոճի մինչև 23 տարեկանների ըմբշամարտի, Սերբիայում կայացած սամբոյի երիտասարդների առաջնություններում, ինչպես նաև Քաթարում անցկացված սպորտային մարմնամարզության միջազգային խոշոր մրցաշարում նրանք նվաճեցին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:

2010 թ. սկսած՝ Երևանի տարբեր գիտական և կրթական հաստատությունների գիտաշխատողներ և դասախոսներ ՀՀ եւ ԼՂՀ փոխգործակցության, ինպես նաեւ բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակներում պարբերաբար այցելում են պաշտպանության բանակի տարբեր զորամասեր ու հանդես են գալիս տարաբնույթ դասախոսություններով: Նախաձեռնությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Հասարակական խորհրդինն է (նախագահ Գեղամ Հարությունյան):

Ըստ երևույթին՝ սա ոչ այնքան իսլամիստների պարտությունն է, որքան նախագահ Էրդողանինը, քանի որ նա ամեն կերպ ջանում էր կառավարման խորհրդարանական համակարգից անցում կատարել նախագահական համակարգի: Սա նաեւ կուսակցության պարտությունն է, որովհետեւ առաջին անգամ զրկվեցին միանձնյա կառավարություն ձեւավորելու հնարավորությունից: Պատճառները բազմազան են. նախ՝ այն, որ նրանք աջակցում են Իրաքում եւ Սիրիայում գործող ջիհադական ահաբեկիչներին, այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ի դաշնակիցները, ինչպես եւ ԱՄՆ-ը, պայքարում են ջիհադականների դեմ:

Հայրենական մեծ պատերազմի վետերան հարյուրամյա Գուրգեն Ճուղուրյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթի պատվավոր հյուրերից մեկն էր: Գուրգեն պապի շքանշանների կողքին ավելացել էր հոբելյանական կրծքանշանը:

Մայիսի 26-ն է: ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում շարունակվում է գնդի կազմով մարտավարական զորավարժությունը` մարտական հրաձգությամբ: Ներգրավված են հյուսիսարևելյան ուղղության զորամասի զինծառայողները: Այստեղ են նաեւ ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի մեկամյա սպայական դասընթացների կուրսանտները` հրաձգությամբ ամփոփում են ուսումնառության վերջին փուլը: Նաեւ առաջին ստուգողական հրաձգությունն են կատարում ուսումնական զորամասերից մեկի զինվորները: Զրուցեցինք առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարած եւ լավագույնը ճանաչված զինծառայողների հետ:

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյաններում ամբարված են մեր ժողովրդի՝ հազարամյակներով կուտակված իմաստնությունը և մշակութային արժեքները: Ձեռագիր մատյանները եղել են հայ ազգին պատուհասած ծանր փորձությունների ականատեսն ու վերապրողը: Հնագույն մատյանների ինչպիսի՞ կորուստ ենք կրել ցեղասպանության հետևանքով: Ի՞նչ ճանապարհով է հնարավոր վերադարձնել աշխարհի տարբեր անկյուններում հանգրվանած մեր ազգային գանձերը: Այս հարցերի շուրջ պարզաբանումներ է տալիս Մատենադարանի մայր ցուցակի և ձեռագրագիտության բաժնի վարիչ, գլխավոր ավանդապահ ԳԵՎՈՐԳ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

Ակնհայտ էր, որ թուրքերը` օգտվելով ռազմաճակատի մերկացումից, կխախտեին 1917 թ. դեկտեմբերին Երզնկայում ռուս հրամանատարության հետ կնքված զինադադարը և համալրելով ու վերախմբավորելով իրենց բանակը՝ շատ շուտով կդիմեին մարտական գործողությունների:
Բաբերդից Երզնկա և մինչև Բիթլիս ու Վան ձգվող հսկայածավալ ռազմաճակատում հայ փոքրաթիվ նորաստեղծ գնդերին վիճակված էր դիմագրավելու թեև մի շարք ճակատամարտերում պարտված, բայց դեռևս զգալի հզորությամբ օժտված և հայ զորագնդերից անհամեմատ բազմաքանակ թուրքական կանոնավոր զորամիավորումներին, որոնց հիմնական միջուկը կազմում էին առաջին աշխարհամարտի հնոցում թրծված, անգամ անգլո-ֆրանսիական զորքերի դեմ Գալիպոլիի ու Դարդանելի նշանավոր ճակատամարտերին մասնակցած բազմաթիվ սպաներ ու զինվորներ: