Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ԳԻՐՔ ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Նոյեմբերի 27-ին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գրքի (հեղինակ` Էդգար Էլբակյան, խմբագիր` Ալվինա Աղաբաբյան) շնորհանդեսը։
Գրքի ստեղծումն իրականացվել է «Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ-ի և Երևանի պետական համալսարանի ռազմավարական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի համագործակցությամբ` ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

ՖԵԴԵՐԻԿՈ ԳԱՐՍԻԱ ԼՈՐԿԱ. ԻՆՉՊԵՍ ԱՄՊԵՐԸ ՄԱՅՐԱՄՈՒՏԻՆ

Երկու զինվոր, քթների տակ ծիծաղելով, մոտեցան նրան ու ծեփեցին բերանը թանձր կավով: Գերվածը դիմադրեց: Ի՞նչ է նրա ուժը գեղջկական ջլապինդ պողպատե մկանների համեմատ: Զինվորների գեղջկական ձեռքերը նույնպես հողի գույներն էին: Մայրամուտի արեւը չէր շտապում անցնել հորիզոնից անդին: Իսկ նույն այդ ժամանակ մեկ այլ տեղում Սիզիփոսը քարը լեռն էր բարձրացնում: Նա չէր տեսնում մայրամուտը, չէր տեսնում դրա գեղեցկությունն ու վեհությունը. նա լիովին ներամփոփ էր: «Արեւը քարի նման է,- մտածում էր Սիզիփոսը,- ամեն անգամ բարձրանում է երկնքի կատարին ու հետո ընթանում թեթեւ եւ հանդարտ»:

ԳԻՏՆԱԿԱՆԻՆ ՎԱՅԵԼ ՉԷ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ

1896թ. հունվարի 2-ին վիեննական «Նոյե ֆրաժ» պրեսս» («Նոր ազատ մամուլ») լրագրի հերթական համարում տպագրվեց հետաքրքիր մի լուսանկար, որտեղ պատկերված էր ձեռք, բայց ոչ թե սովորական, այլ ոսկորները, ինչպես կմախքինը: Իսկ մատնեմատի վրա ամուսնական մատանու պարզ ուրվագիծն էր: Այդ ժամանակների համար սարսափ հարուցող մի տեսարան:
Հաջորդ օրը լրագրի առաջին էջում խոշոր տառերով տպագրված էր. «Վերջերս Վիեննայի շրջանակներում գիտական շրջանում իսկական սենսացիա առաջացրեց ֆիզիկայի պրոֆեսոր Վիլհելմ Կոնրադ Ռենտգենի արած հայտնագործության մասին հաղորդումը: Ռենտգենը փորձարկումների ժամանակ անսպասելիորեն հայտնաբերել է ամենուր թափանցող X ճառագայթներ»:

ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽԱԽՏԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

Ռուս-թուրքական հարաբերությունները նոյեմբերի 24-ին Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո օրեցօր վատթարանում են եւ փաստացի թեւակոխել են չհայտարարված պատերազմի փուլ: Անկարան ի պատասխան ՌԴ կառավարության կողմից հաստատված տնտեսական պատժամիջոցների, որոշել է միակողմանի խախտել Բոսֆոր եւ Դարդանել նեղուցների հատուկ կարգավիճակը՝ խոչընդոտելով ռուսական նավերի ելքն ու մուտքը Սեւ ծով: Բայց ավելի խոշոր առճակատումը կարող է տեղի ունենալ Սիրիայում:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՐՋԱՅՑԸ

ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով մեկնել էր Հայաստանի Հանրապետության հյուսիսարեւելյան պաշտպանական դիրքեր: Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց կատարեց սահմանային զորամասերում, այցելեց պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացավ զինված ուժերի մարտական պատրաստականությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայ զինվորի» հարցին պատասխանում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը:

ՊՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՐԽԻՎ. զինվորական ճակատագրերի պահոց

Ազգային բանակի կազմավորման առաջին իսկ օրվանից ակնհայտ էր պատերազմի և բանակի վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրման ու պահպանման կարևորությունը: Այդ նպատակով ձևավորված ՀՀ ՊՆ արխիվի գլխավոր նպատակը դարձավ պաշտպանության նախարարության գործունեության բոլոր կարևոր ոլորտների վերաբերյալ տեղեկությունների և փաստաթղթերի հավաքագրումն ու պահպանությունը: Որպես կարևորագույն խնդիր դիտվեց նաև արխիվային փաստաթղթերի օգտագործման մատչելիության ապահովումը, նախարարության համակարգում դրանց հաշվառման, համալրման, պահպանության և օգտագործման կանոնների մշակումը, ինչպես նաեւ էլեկտրոնային շտեմարանների ստեղծումն ու տեխնիկական միջոցներով դրանց արագ և օպերատիվ տեղեկատու որոնողական միջոցների կիրառումը: