Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՔԱՇԱԹԱՂ. ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ

Քաշաթաղի զինկոմիսարիատից արդեն երկրորդ անգամ շրջանի տարբեր համայնքներից նորակոչիկներ մեկնեցին բանակ: Շրջանում առաջին զորակոչը կայացավ հուլիսի 4-ին, երկրորդը՝ մեկ շաբաթ անց: Ծանուցագիր ստացած բոլոր տղաները ժամանակին ներկայացել եւ այժմ համալրել են հայոց բանակի շարքերը:

ԱՅՍ ԶՈՐԱԿՈՉՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ Է...

Վտանգի առկայությունը մեզ միշտ զգոն է պահում: Թեժ պահերին մեզ զանգում էին գյուղերից ու հարցնում՝ ի՞նչ վիճակ է: Երբ իմանում էին՝ լարված է, ասում էին. «Իմացե՛ք, մենք մեր տներից դուրս եկողը չենք: Չենք թույլ տա, որ թուրքը գա ու պղծի մեր հողը»: Դիրքեր բարձրանալու ճանապարհին գյուղացին զինվորին կանգնեցնում է, իր այգու բերքուբարիքից, բանջարեղենից` ամենաանհրաժեշտը տալիս է ու ասում. «Տղե՛րք ջան, մենք էստեղ ենք, հենց պետք լինենք՝ ձեն տվեք»: Սա հենց հայրենիքի հանդեպ սիրո ամենամեծ դրսևորումներից է:

ԹԵ ԻՆՉՈՒ ՊԱՊՍ ՃԱԿԱՏՍ ՀԱՄԲՈՒՐԵՑ

Յոթ մեդալ ըմբշամարտից, եւս երկուսը՝ ծանրամարտից. Սամվել Սահակյանը բանակ զորակոչվելուց առաջ մեդալների այսպիսի հավաքածու ուներ: Օրերս զորացրվեց եւ իր հետ տուն բերեց արդեն «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը: Տանկի նշանառու-օպերատորը երկու տանկ է խոցել, երեք դիրք ազատագրել՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստ:

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՆ ԱՄԵՆՕՐՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 16-ին շարունակվել է բանակային զորամիավորումների, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների կողմից 2016թ. առաջին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների կատարողականին նվիրված երկօրյա խորհրդակցությունը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

ԽԱՂԱՂԱՊԱՀ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՆՔՆԱՇԵՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

Հուլիսի 11-ից ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ինժեներական գումարտակում մեկնարկել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման (C-IED) երեք շաբաթ տևողությամբ դասընթացները, որոնք անցկացնում են Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի ինքնաշեն պայթուցիկ սարքերի դեմ պայքարի ուսումնական կենտրոնի հրահանգիչները:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԸ

Համաձայն զորամիավորման 2016 ուս. տարվա պատրաստության պլանի’ հուլիսի 12-ից 3-րդ ԲԿ շտաբում մեկնարկեցին զորամիավորման ենթակա զորամասերի գծային գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների կազմով անցկացվող հրամանատարական հավաքները: Հավաքների նպատակն է առավել կատարելագործել հրամանատարական կազմի մասնագիտական ունակություններն ու բարձրացնել նրանց պատրաստության մակարդակը: