Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՂԹԵՑ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՈՐՈՇԵՑ ՀԱՂԹԵԼ

Սիրելի՛ ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,
Հայոց բանակի փառապա՛նծ զինվորներ և սպաներ,
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Վեհափա՛ռ Տեր,
Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1918 թվականի մայիսի 28-ին, հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն. մեր իրականության մեջ առաջին անգամ հիմնադրվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է ոչ թե թագավորին, ոչ թե իշխաններին, այլ իշխանությունը պատկանում է ժողովրդին, քաղաքացիներին, և այդ պատճառով այդ պետությունը կոչվեց հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետություն:

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱԼԵԾՈՒՓ ԾՈՎԻՑ ԴՈՒՐՍ ՑՑՎԱԾ ԳՐԱՆԻՏԵ ԺԱՅՌԸ»

Երևանից ոչ հեռու՝ Արմավիրի մարզում վեր է խոյանում մի հոյակերտ հուշակոթող. 1968 թվին է կառուցվել Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրը, որի ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործները՝ Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը, Արա Հարությունյանը:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում Թբիլիսի մեկնած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 30-ին հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ

Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Տայվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման հիմնական նպատակը պաշտպանական գերատեսչության իրավասությունների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակի քննարկումն էր:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԿԱՊԻ ԳԾՈՎ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հյուրընկալվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Կապի գծով գրասենյակի տնօրեն, դոկտոր Ռոզարիա Պուլյիզին: Հյուրին ընդունել է ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ Բենիամին Պողոսյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները:

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ

Մայիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը:

ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՊԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա տարեդարձի միջոցառումների շրջանակում Հայաստան այցելած Դրո և Ֆիլիպ Կանայանները, Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի և Արցախի գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանի ուղեկցությամբ, մայիսի 24-ին այցելել են ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան (ՊԱՀՀ):