Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայ-ռուսական երկկողմ համագործակցության համատեղ միջոցառումների 2021թ. պլանի համաձայն՝ ս.թ. սեպտեմբերի 10-ից 16-ը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքներում անցկացվելիք «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժությանն ու նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 4-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը կմեկնի ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի «Մուլինո» զորավարժադաշտ:

ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Սեպտեմբերի 3-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ՀԵՏԵՎԵԼ ԵՆ ԱԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻՆ

Սեպտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների, դեսպանների և հյուրերի հետ, հետևել են ԱԻՆ անձնակազմի ներգրավմամբ անցկացվող «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը աղետի գոտում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը։

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Սեպտեմբերի 3-ին եռամսյա հավաքի մասնակիցները 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում կրակ վարելու հմտությունները զարգացնելու և մարտավարական տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու նպատակով անցկացրել են հրաձգության մարզումներ։

ՍՏՈՒԳՎԵԼ Է ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Սպաների պատրաստվածությունը և ստորաբաժանումների գործողությունների հաջորդականությունը ստուգելու նպատակով սեպտեմբերի 3-ին 5-րդ զորամիավորման վարչակազմն ու ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ՀԵՏ

Եռամսյա վարժական հավաքների շրջանակում անձնակազմի հանգիստը ակտիվ և արդյունավետ կազմակերպելու, բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին 4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանը հանդիպել է զորամասերը համալրած պահեստազորայինների հետ, անցկացրել է զրույց տարբեր հարցերի շուրջ, տվել համապատասխան հրահանգներ և հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՊՆ  ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակներում հերթական բանակցություններին և քննարկումներին մասնակցելու նպատակով: