Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Հրետանային ստորաբաժանումների փոխգործակցությունը և անձնակազմի անհատական պատրաստվածությունը զարգացնելու նպատակով մարտի 7-ին N զորամիավորումում անցկացվել են գործնական պարապմունքներ։

ԵՐԴՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչված զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն:

ԼԵՅՏԵՆԱՆՏ ԱՆՏՈՆՅԱՆԸ

Դասակի հրամանատար, լեյտենանտ Դավիթ Անտոնյանի մասին իմացա 44-օրյա պատերազմում ուս ուսի նրա հետ կռված հրամանատարից: Իմացա, որ իրենց զորամասի առաջին զինծառայողն է եղել, որ կամավոր մեկնել է առաջնագիծ և չնայած երիտասարդ տարիքին՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը նոր ավարտած, զորքեր մեկնած սպան իրեն դրսևորել է որպես իսկական մարտական հրամանատար:

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ  ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-րդ տարեդարձի առթիվ մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գերատեսչության ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ մարտի 4-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱՓՈԽ

Զինված ուժերի զորամասերից մեկում մարտի 4-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՆԵՐ

Մարտի 4-ին N զորամիավորման հրամկազմն այցելել է զորամասերին կցագրված դպրոցներ։