Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ  ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-րդ տարեդարձի առթիվ մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գերատեսչության ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

ՀՀ պաշտպանության նախարարը և բարձրաստիճան զինվորականները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության ընթացքում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին:

Խորագիր՝ Նորություններ


07/03/2022