Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՏԱՆԿԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեսական ու գործնական պարապմունքներին զուգընթաց, ընթանում են ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանով նախատեսված լայնամասշտաբ միջոցառումներ, որոնց նպատակը զորամիավորման մարտունակության ամրապնդումն է: Ամփոփվեցին զինծառայողների մարտական պատրաստականության, մարտական պատրաստության ու զինվորական կարգապահության եռամսյա արդյունքները, տեղի ունեցան մարտավարական և հրամանատարաշտաբային զորավարժություններ:

ՄԵԿ ՕՐ ԹԻԿՈՒՆՔԻ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

«Առանց թիկունքի ճակատ չի լինի». այս հայտնի թեւավոր խոսքը թիկունքի զորամասում կլսես բոլորի բերանից՝ սպայի, ավագ սպայի, ենթասպայի, վարորդի ու բանվորի։ Ասել է թե՝ նրանցից յուրաքանչյուրը հրաշալիորեն հասկանում է այդ խոսքի իմաստը, գիտակցում իր գործի, ծառայության կարեւորությունը եւ պատասխանատվության աստիճանը։ Եւ բոլորովին չպետք է զարմանալ, եթե հանկարծ մեկը ձեր հարցին՝ ծառայության դժվարությունների մասին, հանկարծ սկսի պատմության դասեր տալ.
-Գիտեք չէ՞, ինչո՞ւ Նապոլեոնը Ռուսաստանում պարտվեց։

ԱՏՈՄԱՅԻՆ ՌՈՒՄԲԻ  «ԿՆՔԱՀԱՅՐԸ»

Երբ 1949 թվականի օգոստոսի 29-ին Շչոլկինը զեկուցեց Կուրչատովին, որ ատոմային ռումբը լիցքավորված է, պատրաստ փորձարկման, խորհրդային ատոմային ռումբի հայրը կատակով նետեց. «Դե ինչ, ռումբն արդեն անուն ունի, թող ունենա նաեւ կնքահայր՝ Շչոլկին ազգանվամբ»։ Փակագծերում ասենք, որ ռումբի՝ «ՀԺհ-1» անվանումը հապավում էր եւ նշանակում էր Ստալինի ռեակտիվ շարժիչ (реактивный двигатель Сталина).

ԻՆՉՊԵ՞Ս ԹԱՔՑՆԵԼ ՍՊԱՆՎԱԾ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻՆ

«Թշնամու կողմից առաջնային գծում սպանված յուրաքանչյուր հայ զինվորի դիմաց ադրբեջանական բանակը ստացել է եւ կստանա անհամեմատ լուրջ պատասխան, եւ միանշանակ է, որ ադրբեջանցի ասկյարը մշտապես կլինի սարսափի ազդեցության տակ»,- վերջերս հայտարարեց ԼՂՀ ՊԲ Լրատվության ու քարոզչության բաժնի պետ փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: Մինչ այդ համանման հայտարարություն էր արել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Ադրբեջանը հարավաֆրիկյան ընկերության հետ կարտադրի 20, 23 և 30մմ տրամաչափերի հատուկ հրանոթներ` զրահափոխադրիչների համար: Եթե գոյություն ունեցող հրանոթների փողերը բարձրանում են մինչև 45 աստիճանը, ապա նորերը` մինչև 90: Այդպիսով, դրանք կարող են խոցել նաև օդային թիրախներ:

Ադրբեջանի տեխնիկական համալսարանում բացվել է ֆակուլտետ, որը կադրեր է պատրաստելու պաշտպանական արդյունաբերության նախարարության (ՊԱՆ) համար: ՊԱՆ գիտատեխնիկական հետազոտությունների կազմակերպման բաժնի վարիչ Ռաֆիկ Հուսեյնովի խոսքով, ֆակուլտետում կուսուցանվի 5 մասնագիտություն, յուրաքանչյուրի գծով կբացվի 15 տեղ:

Սևաստոպոլում սկսվել է ՌԴ Սևծովյան նավատորմի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունը, որի ընթացքում նախատեսվում է մշակել փոխգործակցության կարգը խաղաղապահ օպերացիայի ժամանակ միասնական գործողություններ իրականացնելիս: Զորավարժությանը մասնակցում են մարտական 9 նավ, 8 մոտորանավ և օժանդակ նավ, 8 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ, ավելի քան 50 միավոր տեխնիկա և 260 ծովային հետևակ: Մայիսի 26-ին կլինի նաև ցամաքային փուլը, որը ենթադրում է խաղաղապահ դեսանտի իջեցում նախանշված վայրում: