Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀՆԴԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Ֆրանսիական ավիատիեզերական «Dassault Aviation» ընկերությունը, որն արտադրում է չորրորդ սերնդի «Dassault Rafale» բազմանպատակային կործանիչներ, հաղթել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերին 126 նման ինքնաթիռներ մատակարարելու մրցույթում: Գործարքը, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 11 միլարդ ԱՄՆ դոլար, ամենախոշորներից է սպառազինության վաճառքի պատմության մեջ: Մրցույթին Ռուսաստանը ներկայացրել էր «МиГ-35», Միացյալ Նահանգները` «F/A-18 Super Hornet» և «F-16», իսկ Շվեդիան` «JAS-39» և «Eurofighter Typhoon» կործանիչները:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿԶԻՆՎԵՆ «ՍԱՅԳԱՅՈՎ»

Լաս Վեգասում անցկացված «Shot Show» զենքի տոնավաճառի ընթացքում ռուսաստանյան զինագործական «Ижмаш» կորպորացիան ամերիկյան կողմի հետ կնքել է Միացյալ Նահանգների ոստիկանությանը «Сайга-12» ինքնալիցքավորվող զենքի մատակարարման պայմանագիր: Հրացանների առաջին խմբաքանակը ԱՄՆ կուղարկվի արդեն այս տարվա փետրվարին: Պահունակն արագ փոխելու հնարավորության, նրանց մեծ տարողության ու վերալիցքավորման կիսաավտոմատ ռեժիմի շնորհիվ «Сайга-12»-ները, որոնք ստեղծվել են Կալաշնիկովի ավտոմատի հիմքի վրա, համարվում են քաղաքային բնակավայրերի ոստիկանության համար նախատեսված լավագույն զենքերից և անխափան գործում են բնակլիմայական ցանկացած պայմաններում:

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀՐԹԻՌԱՇԻՆԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՐՏՔ ՉԵՆ ՍԻՐԻԱՅԻՆ

Ռուսաստանյան «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ իրենք կատարել են «օդ-մակերևույթ» դասի «Х-31А» և «Х-31П» հրթիռների մատակարարման հարցում Սիրիայի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները՝ չխախտելով Ռուսաստանի ստանձնած միջազգային որևէ պարտավորություն:

ՌՈԳՈԶԻՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՐԱԳՈՐԵՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆԵԼ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՕՂԱԿԻ ԿԱՊԸ

ՌԴ փոխվարչապետն այդ խնդրի կատարման համար տվել է ընդամենը մեկից մեկուկես տարի ժամանակ և հավելել, որ դա նաև երկրի ղեկավարության ու անձամբ ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրանքն է:
Փոխվարչապետը նշել է, որ մարտավարական օղակի կապի միջոցների բոլոր թերությունները պարզ դրսևորվեցին հատկապես 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի օրերին, և զորքերին անհրաժեշտ են այս օղակի կապի արդիական միջոցներ, որպեսզի ամենափոքր ստորաբաժանումից մինչև խոշոր զորամասերը մարտադաշտում կարողանան ներդաշնակ գործել: Կապի նոր միջոցներով նախատեսվում է առաջին հերթին վերազինել ՌԴ ցամաքային զորքերն ու հատուկ նշանակության ստորաբաժանումները:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՆՈՐ ԶՐԱՀԱՊԱՏ ՄԵՔԵՆԱ

Հայտնի «Ուրալ» բեռնատարների հիմքի վրա ստեղծված «Թայֆուն» նախագծի «Урал-63095» զրահապատ մեքենան կարող է դիմանալ 8 կիլոգրամ տրոտիլի պայթյունին և չի վախենում անգամ հակատանկային ականներից: Ներկայում, փորձարկողների պնդմամբ, մեքենան, անհամեմատ հուսալի է անգամ զրահամեքենայից:

Т-50 ԿՈՐԾԱՆԻՉԻ ՀՐԹԻՌՆԵՐԸ ԿՍՏԵՂԾՎԵՆ ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Հինգերորդ սերնդի «Т-50» կործանիչի նոր ավիացիոն հրթիռային համալիրները կստեղծվեն 2012-2013 թվականներին և նոր ինքնաթիռը ՌԴ ռազմաօդային ուժերի սպառազինություն ընդունելու պահին պատրաստ կլինի նաև նրա ողջ հրթիռային սպառազինությունը: Խոսքը վերաբերվում է «Х-35УЭ», «Х-38МЭ», «Х-58УШКЭ», «РВВ-МД» հրթիռներին, որոնք ներկայումս գտնվում են թռիչքային փորձարկումների փուլում:

ԱՄՆ-ՈՒՄ ՄՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱՈՒՂՂՈՐԴՎՈՂ ԼԱԶԵՐԱՅԻՆ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ

Դրանց մշակմամբ զբաղվում է «Lockheed Martin» կոնցեռնի ընկերություններից մեկը` «Sandia National Laboratories»-ը: 10 սանտիմետրանոց գնդակն իրականում բավական բարդ կառուցվածք ունի` լազերային նշանադրումը հայտնաբերող օպտիկական ցուցիչ, ինչպես նաև ութ բիթ հզորության կենտրոնական պրոցեսոր, որը ղեկավարում է թռիչքի ուղղությունը կարգավորող բոլոր էլեկտրամագնիսական հաղորդակցումները: