Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՌԴ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՀՐԹԻՌ

Սկզբնապես նրանք կտեղադրվեն «МиГ-31БМ» կործանիչ-կալանիչ ինքնաթիռների, իսկ հեռանկարում՝ 5-րդ սերնդի օդային հարձակողական միջոցների վրա: Նոր հրթիռը, որն ունի ներֆյուզելաժային տեղադրություն (գտնվելու է ինքնաթիռի ներսում), օդային մարտում էապես կմեծացնի ՌԴ ռազմաօդային ավիացիայի մարտական ներուժը և մեծապես կընդլայնի նրա մարտական կիրառման որակների ու հնարավորությունների շրջանակը: Այդ մասին հայտարարել է զորատեսակի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը:

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՀԻՄՆՎԻ ՀՐԱՁԳԱՅԻՆ ԶԵՆՔԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Լրագրողներին հայտնելով այդ մասին, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը տեղեկացրել է, որ կոնստրուկտորների հետ միասին այնտեղ կաշխատեն նաև զինված ուժերի, անվտանգության դաշնային ծառայության, ներքգործնախարարության և ՌԴ մյուս ուժային կառույցների փորձագետները:

ՎՈՐՈՆԵԺՈՒՄ ԿԱՐՏԱԴՐՎԵՆ «IVECO» ՖԻՐՄԱՅԻ ԶՐԱՀԱՊԱՏ ՄԵՔԵՆԱՆԵՐ

Ստեղծվելիք ռուս-իտալական համատեղ ձեռնարկությունում 60 զրահապատ մեքենաների արտադրության մասին համաձայնագիրը կողմերը ստորագրել են անցած դեկտեմբերին: Մինչ այդ Ռուսաստան էին բերվել նման չորս մեքենաներ, որոնք զուգադրական փորձարկումների ընթացքում ապացուցել էին իրենց ակնհայտ առավելությունը ռուսական արտադրության համանման մեքենաների նկատմամբ:

ՌԴ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՐԱԿԸ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԸՆԿՆՈՒՄ Է

Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Սուխորուկովը և նշել, որ զինվորականների կողմից անորակ արտադրանքի վերաբերյալ փաստաթղթերով հիմնավորված հայցերը միայն 2010 թվականին ավելացել են 20 տոկոսով և կազմել 6.800 նման փաստաթուղթ, որոնց թիվն անցած տարի հասել է 7.100-ի:

ՍՈՄԱԼԻՈՒՄ ԵԹՈՎՊԱՑԻ 10 ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԵՆ ՍՊԱՆՎԵԼ

Իսլամ մահապարտ ահաբեկիչը Սոմալիի արևմուտքում գտնվող քաղաքներից մեկում, ուր անցած դեկտեմբերին մտել էին Եթովպիայի բանակի ստորաբաժանումները, պայթուցիկով լի միկրոավտոբուսով մխրճվել է նրանց զորանոցի դարպասների մեջ:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ալ Շաբաբ» խմբավորումը և հայտարարել, որ սպանվել են տասնյակ եթովպիացի զինծառայողներ:

ԶԻՆՎԱԾ ԲԵԴՎԻՆՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԸ

Զինված բեդվինների խումբը գրավել է Սինայի թերակղզում՝ եգիպտական Թաբի քաղաքից 30 կիլոմետր հարավ գտնվող «Aqua Sun» առողջարանային համալիրը: Պատանդ վերցնելով համալիրի մի քանի աշխատակիցների, այդ թվում նաև տնօրենին, նրանք պահաջում են 4 միլիոն եգիպտական ֆունտ` շուրջ 663.000 ԱՄՆ դոլար փրկագին, հակառակ դեպքում սպառնալով ավերել առողջարանն ու թալանել բուժսարքավորումները:

ԵՐԵՔ ԱՄՍՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ` 24 ԻՐԱՔՑՈՒ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԱՄՆ բանակի սերժանտը, ով մեղադրվում է 2005 թվականին Խադիտ քաղաքում 24 խաղաղ բնակիչների, այդ թվում նաև կանանց, երեխաների և մեկ հաշմանդամի սպանության մեջ, ընդունել է իր մեղքը և ըստ նախնական պայմանավորվածության, դատապարտվել ընդամենը երեք ամսվա կալանքի: Ծովային հետևակի մյուս յոթ զինծառայողները ևս դատապարտվել են կարճաժամկետ բանտարկության և կամ ընդհանրապես արդարացվել են…