Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ…

Երեկ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումից մի քանի ժամ առաջ պղծվել են նացիսական Գերմանիայի բանակի շուրջ 40 զինվորների գերեզմաններ:
Պետությունների ղեկավարների հանդիպումը նվիրված էր երկու համաշխարհային պատերազմներից հետո Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև Շառլ դը Գոլի և Կոնրադ Ադենաուերի միջև հաշտության պատմական պայմանագրի կնքման 50-րդ տարեդարձին:

ԱՌԱՓՆՅԱ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Զորախաղերի ընթացքում սիրիական նավատորմը «հետ է մղել» երկրի ծովից իրականացվող հարձակումը՝ մարտական հրթիռներ արձակելով ռազմանավերից ու ցամաքում տեղակայված մարտկոցներից: Զորախաղերին, որին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ուղղաթիռները, ներկա է եղել նաև Սիրիայի պաշտպանության նախարար Դավուդ Ռայխը, ինչպես նաև երկրի զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարությունը:

ԳԵՆԵՐԱԼ ԹԼԱՍՆ ԱՊԱՍՏԱՆ ԿԳՏՆԻ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Դեռ մի քանի օր առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մերձավոր զինակիցներից գեներալ Մանաֆ Թլասը, որ մի քանի օր առաջ կառավարական զորքերի 83 զինծառայողների հետ դասալքելով փախել էր Թուրքիա, մեկնում է Ֆրանսիա: Այդ մասին «Սիրիայի բարեկամների ակումբի» անդամ պետությունների ներկայացուցիչների հանդիպման կուլիսներում հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ՉՄԵԿՆԵՑԻՆ ՖԱՐՆԲՈՐՈ

Ռուսաստանյան հանրահայտ «Русские витязи» խմբի «Су-27» ինքնաթիռների երկու անձնակազմերը չեն մասնակցի Մեծ Բրիտանիայում հուլիսի 9-ին բացվող «Фарнборо-2012» 48-րդ միջազգային ավիասալոնին: Պատճառը մի շարք ձգձգումներն էին, որոնք թույլ չտվեցին ժամանակին անցնելու ինքնաթիռների մուտքն ավիաշոու թույլատրող խիստ ընթացակարգը:

ՍՊԻՐՏՈՎ ԱՇԽԱՏՈՂ… ԿՈՐԾԱՆԻՉ

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաջողությամբ են ավարտել ցելյուլոզի սպիրտ-իզաբութանոլի և սովորական ավիակերոսինի 50:50 խառնուրդով աշխատող «A-10 Thunderbolt» կործանիչ ինքնաթիռի թռիչքային փորձարկումները: Վառելիքի այս բաղադրությունը թույլ է տալիս իրականացնել վառելիքի լրիվ այրում և այն օգտագործել ռեակտիվ շարժիչներում, առանց նվազեցնելու նրանց հզորությունը:

ՆԱՏՕ-Ն ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓ

Կազմակերպության գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է գլոբալ դերակատարություն ունենա ամբողջ աշխարհում` կազմավորելով տարբեր ասպարեզներում համագործակցության պատրաստ դաշնակից պետությունների նոր խմբավորումներ, ինչպես նաև ամրապնդի կապերը Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրամիության ու ՄԱԿ-ի հետ:

ԶԵՆՔԻ «ԱՎԵԼՑՈՒԿԸ» ԹԱՂԵԼ ԷԻՆ

Ուկրաինայի զինված ուժերի զորամասերից մեկի պահեստապետն ու երեք զինծառայող, փորձելով թաքցնել զենքի «ավելցուկը», հակատանկային կառավարվող «Ֆագոտ» և «Մետիս» թանկարժեք համակարգերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 84.000 ԱՄՆ դոլար, թաղել էին հակահրդեհային ջրամբարում: