Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

«Су-27»-Ի ԱՂԵՏ ԿԱՐԵԼԻԱՅՈՒՄ

Երեկ առավոտյան Մոսվայի ժամանակով ժամը 09:51-ին Կարելիայի Բեսովեց օդանավակայանից հյուսիս-արևմուտք վայրէջքի պահին աղետի է ենթարկվել ՌԴ ռազմաօդային ուժերի «Су-27 УБ» կործանիչը, որը ընկել է անտառապատ վայրում՝ երկաթգծի հարևանությամբ և բնակելի տնից հազիվ 100 մետր այն կողմ:

ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է «ՀԱՄԱՍ»-Ի ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Կազմակերպության ղեկավարության պնդմամբ, իր տանը Քամալ Ռանաջի սպանությունը կազմակերպել է Մոսսադը: «ՀԱՄԱՍ»-ը հայտարարել է, որ պատրաստ է իրականացնել հատուցման գործողություններ:

ՈՉ ԹԵ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆՔ, ԱՅԼ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ եվրոպական պետության հետ չունի ուսումնասիրման նպատակով մարտական տեխնիկայի գնման վերաբերյալ պայմանավորվածություն, և որ «իրենք աշխատում են միմիայն Եվրոպայում մշակված և մարտական տեխնիկայում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին ծանոթանալու եւ հնարավոր ներմուծման մակարդակում»:

ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ՈՒԺԻ ԼԵԶՎՈՎ ԽՈՍԵԼ

ՌԴ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների համար Կրեմլում կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք և ոչ ոքի թույլ չի տա իր հետ «ուժի լեզվով» խոսել և օպերատիվ ու համարժեք պատասխան կտա յուրաքանչյուր սպառնալիքի:

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՆԿԵՐԸ ՉԵՆ ԾԵՐԱՆՈՒՄ

«Рособоронэкспорт»-ի գլխավոր տնօրեն Իգոր Սեվաստյանովը հայտնել է, որ բազմաթիվ պետություններ բարձր են գնահատում խորհրդային արտադրության արդիականացված տանկերը, ինչը կարող է դառնալ արդյունավետ համագործակցության նոր ուղղություն: Կազմակերպությունն այժմ ունի «Տ-72» արդիականացման շուրջ 200 պատվեր, սակայն չի նշել պատվիրատու պետությունների անունները:

ՈՒԶԲԵԿՍՏԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՊԿ-ԻՑ

ՀԱՊԿ քարտուղարություն ուղարկված նոտայում Ուզբեկստանը հայտնել է կազմակերպությանն իր անդամակցությունը սառեցնելու մասին: Որոշման պատճառների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը միայն հայտնել է, որ ներկայում ուսումնասիրվում են քարտուղարությունում ստացված փաստաթղթերը, և իրականացվում է նրանց իրավաբանական փորձաքննություն:

ՌԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԱՈՒՏՍՈՐՍԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Դաշնության խորհրդում, պատասխանելով սենատորներից մեկի հարցին, ՌԴ նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է մանրամասն վերլուծել աուտսորսինգի՝ զինծառայողներին ոչ բնորոշ գործառույթները քաղաքացիական կազմակերպությունների կողմից իրականացնելու գործելակերպը, որն աշխարհում արդարացրել է իրեն և կիրառվում է բոլոր առաջատար պետությունների զինված ուժերում: Պուտինը հայտարարել է, որ ռուսական բանակում դրա նախադեպը չի եղել, և այս համակարգը դեռ պիտի բավական կատարելագործվի, իսկ եթե պարզվի, որ չի արդարացնում իրեն, ապա Ռուսաստանը կհրաժարվի դրանից: