Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏ

Փետրվարի 19-ին Բրյուսելում (Եվրախորհրդարանում) տեղի ունեցավ Չներկայացված ազգերի միջազգային կազմակերպության և Թալիշական ազգային շարժման համատեղ համաժողովը, որը նվիրված էր Հարավային Կովկասում խաղաղության հաստատման խնդիրներին, մասնավորապես՝ ազգային փոքրամասնությունների հիմնահարցերին` թալիշների հարցին նախ և առաջ, որոնց տրված էր վեց զեկուցումներից երկուսը։ Հիմնական զեկույցով հանդես է եկել Թալիշական ազգային շարժման առաջնորդ, Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ, վերջերս Հայաստան և Արցախ այցելած Ալաքրամ Հումմաթզոդան կամ նույն ինքը՝ առավել ճանաչված գնդապետ Գումբատովը։ Երկրորդ զեկույցով ելույթ է ունեցել Թալիշական շարժման անդամ, քաղաքագետ Ֆարզիա Լանքոնին (Քերիմովա)։
Եվրոպայի սրտում՝ Բրյուսելում, տեղի ունեցած հենց այս համաժողովի շուրջ զրույց ունեցանք ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ։

ԲԱՔՎԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԹԻՌՆԵՐ ԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿԿՆՔՎԻ

Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության և թուրքական ROKETSAN ընկերության միջև մոտ ապագայում ստորագրվելու է Ադրբեջանում հրթիռների արտադրություն սկսելու վերաբերյալ փաստաթուղթ։Ըստ Tert.am-ի` արդեն լուծվել են համատեղ արտադրություն սկսելուն առնչվող տեխնիկական հարցերը։ Ընդունվել են արտադրական գործընթաց սկսելու վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումներ, սակայն դեռ հայտնի չէ վերջնական փաստաթղթի ստորագրման ժամկետը։
Ըստ համաձայնագրի՝ ադրբեջանական գործարաններից մեկում թուրքական ընկերության հետ համատեղ նախատեսվում է արտադրել 107 և 122 մմ տրամաչափի հրթիռներ։

ԹԵՀՐԱՆՆ ՈՒ ԼՈՆԴՈՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեծ Բրիտանիան և Իրանի Իսլամական Հանրապետությունը վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները գործերի ժամանակավոր հավատարմատարների մակարդակով: Ինչպես հաղորդում է tert.am-ը Թեհրանում և Լոնդոնում դեսպանությունների ճակատին բարձրացվել են երկու երկրների դրոշները:
Մեծ Բրիտանիան փակել է Թեհրանում իր դեսպանատունը 2011թ.-ին՝ ցուցարարների կողմից հարձակումից հետո, որին հետևել է Լոնդոնում Իրանի դեսպանության աշխատանքի դադարեցումը:

ՕԲԱՄԱ. ՄԵՆՔ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՈՐՊԵՍ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ՏԱԽՏԱԿ ՉԵՆՔ ԴԻՏԱՐԿՈՒՄ

Ըստ News.am-ի, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է որքան հնարավոր է արագ ստեղծեն միացյալ կառավարություն և հետագայում ազատ ընտրություններ անցկացնեն: «Հուսով եմ, Ուկրաինայում հաշտությունը կպահպանվի, սակայն վերջին հաշվով իշխանությունը պատասխանատու է կառավարության համաձայնության համար, թեկուզ` ժամանակավոր: Դա ճանապարհ կհարթի ազատ և արդար ընտրությունների համար, որպեսզի Ուկրաինայի ժողովուրդը արտահայտի իր կամքը առանց այն քաոսի, որը մենք տեսնում ենք փողոցներում», – հայտարարել է ԱՄՆ նախագահը:

ՎՐԱՍՏԱՆԸ ԿՄԻԱՆԱ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՖՐԻԿԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՄ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆԸ

Վրաստանի զինված ուժերի վաշտը կմասնակցի Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում ԵՄ-ի ռազմական առաքելությանը: Այս մասին, ըստ News.am-ի, հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
«Սա մարդասիրական և բարոյապես արդարացված առաքելություն է», – հայտարարել է պաշտպանության նախարարը՝ հավելելով. «Առաքելությունը կտևի 6 ամիս, այն կսկսվի մայիսին, և դրան կմիանա Վրաստանի զինված ուժերի վաշտը»:
2013թ. նոյեմբերին Վրաստանը և ԵՄ-ն համաձայնագիր էին ստորագրել ԵՄ-ի ճգնաժամերի կառավարմանն ուղղված գործողություններում Վրաստանի մասնակցության մասին: Ներկայումս Աֆղանստանում Վրաստանից 1560 զինծառայող կա:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ

Փետրվարի տասնյոթին ազգային բանակի զորամասերում սկսվեց նոր՝ 2014թ. ուսումնական տարին: Ինչպես միշտ, այս անգամ էլ գործընթացն սկսվեց շարային ստուգատեսով (զորամասերն այն հիմնականում անցկացրել էին նախորդ շաբաթվա վերջում) և հանդիսավոր արարողությամբ՝ միտինգով, որին հաջորդեցին եռօրյա մարտավարաշարային պարապմունքները: Ծավալուն ու մարտական պատրաստականության կարևոր մաս կազմող այս միջոցառումների անցկացումը վերահսկելու և զորամասերի հրամկազմերին տեղում գործնական օգնություն ցույց տալու համար պաշտպանության նախարարությունից և ԶՈՒ ԳՇ-ից զորամասեր էին մեկնել ղեկավարներ, հանձնաժողովներ:

ԶԻՆՎՈՐԱԿԵՆՏՐՈՆ ԲԱՆԱԿ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «Մեր տանը՝ մեր օրենքներով» կարգախոսը վերաբերում է բանակային օրենսդրությունը հարգելու հրամայականին զինված ուժերի բոլոր ոլորտներում եւ ստորաբաժանումներում։ Այդուհանդերձ, նախարարը շեշտադրեց միջանձնային հարաբերությունները կատարելագործելու եւ մարդկային գործոնը կարեւորելու խնդիրը։ Մենք պետք է ունենանք ավելի կարգապահ, օրինապաշտ եւ բարոյական բանակ։ Հայրենիքի պաշտպանության գաղափարը կրող կառույցը պետք է շատ ավելի օրինակելի լինի, երբ խոսքը վերաբերում է բարոյահոգեբանական եւ արժեքային որակներին։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահ է, որ լինելով փակ համակարգ, բանակը կարող է վեր կանգնել հասարակության մեջ իշխող արատներից, ստեղծել իր ավանդույթները եւ իր բարոյականությունն ու գաղափարները թելադրել հասարակությանը։