Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Նորություններ

ՍԵՈՒԼԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԿՈԼԵԿՏԻՎ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՄԲ

Սեուլը կոչ է արել Տոկիոյին հրաժարվել կոլեկտիվ ինքնապաշտպանության համակարգի ստեղծմանն ուղղված ջանքերից, պնդելով, թե դրանք ապակայունացնում են Հյուսիսարևելյան Ասիայում տիրող իրավիճակը: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության կողմից պաշտոնապես հայտարարվել է, որ թեև Ճապոնիայի քայլերն արտոնված են Վաշինգթոնի կողմից, Հարավային Կորեան ու ասիական այլ երկրները դրանք վերառազմականացում են համարում, ինչը նաև տագնապի զգացում է առաջացնում:

ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՄԱՅԵԼ ԷՐ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ԴԻԱԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

ԱՄՆ ԶՈւ հատուկ գործողությունների հրամանատարությունը ղեկավարող ծովակալ Ուիլյամ Մաքրեյվենը «Ալ-Կաիդայի» ղեկավար Ուսամա բան Լադենին ոչնչացնելուց տասնմեկ օր անց հրամայել է ոչնչացնել մարմնի լուսանկարները կամ դրանք հանձնել ԿՀՎ-ին: Այս մասին հայտարարել են ամերիկյան Judicial Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները, որոնց տրամադրության տակ է հայտնվել համապատասխան էլեկտրոնային նամակը:
Փաստաթուղթը մասամբ է գաղտնազերծվել, դրանում բացակայում են որոշ անուններ, պաշտոններ ու տարեթվեր: Մաքրեյվենի նամակը թվագրված է 2011թ.-ի մայիսի 13-ին:

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՅԱՑԵԼ ԹԱՅՎԱՆԻ ՈՒ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

65 տարվա մեջ առաջին անգամ կայացել են Չինաստանի ու Թայվանի միջև բանակցություններ՝ նախարարական մակարդակում: Ինչպես հայտնում է News.am-ը` երկու երկրների միջև պատմական հանդիպումը կայացել է Նանկինում: Դա երկու երկրների միջև բարձր մակարդակում առաջին հանդիպումն է՝ 1949թ.-ի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, երբ Թայվանն սկսեց ղեկավարել սեփական վարչակազմը: Երկու կողմերն էլ կառուցողական դիրքորոշմամբ են մասնակցում բանակցություններին:

ՀՈՒՅՆԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և թուրք կիպրացիների առաջնորդ Դերվիշ Էրողլուն համատեղ հայտարարությամբ հաստատել են բանակցությունները շարունակելու իրենց մտադրությունը, որպեսզի հնարավորինս շուտ հնարավոր լինի հասնել կղզու միավորման և դաշնային պետության ստեղծմանը:
Համատեղ հռչակագրում երկու առաջնորդները հայտարարել են, որ ձգտում են ստեղծել միասնական Կիպրոս, որը որպես միասնական պետություն կլինի դաշնային, երկգոտի և երկու համայնքներ ունեցող:

ԹՈՒՐՔԻԱՆ ՎԵՐՋԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԸ BOEING-ԻՑ ԿՍՏԱՆԱ 2015-ԻՆ

Boeing օդանավաշինական ընկերությունը 2015թ.-ին կավարտի հեռահար ռադիոէլեկտրոնային հայտնաբերման և կառավարման B737 Peace Eagle ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային: Ինչպես հաղորդում է Tert.am-ը, ընդհանուր առմամբ, թուրքական ռազմաօդային ուժերը այդ տիպի 4 ինքնաթիռ պետք է ստանան, որոնցից առաջինը կհանձնվի 2014թ.-ի փետրվարի 21-ին: 2014թ.-ի ավարտին թուրք զինվորականներին կմատակարարվի ևս երկու Peace Eagle մակնիշի ինքնաթիռ, իսկ չորրորդը` 2015թ.-ի ընթացքում:

ԱԼԺԻՐՈՒՄ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՎԵԼԻ ՔԱՆ 120 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

Առնվազն 123 մարդ է զոհվել Ալժիրի արևելքում ռազմատրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով: Ինչպես հաղորդում է News.am-ը` վթարը տեղի է ունեցել Ում-էլ-Բուախի բնակավայրի մոտակայքում, մայրաքաղաք Ալժիրից մոտ 400 կմ հեռավորության վրա: «Իլ» ինքնաթիռն ուղևորվում էր Թամանրասեթ քաղաքից Կոնստանիտին:

ԵՐԴՎՈՒՄ ԵՆ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ

Հակաօդային պաշտպանության ուսումնական զորամասի նորակոչիկները երբեք չեն մոռանա 2014թ. փետրվարի 2-ը: Հենց այդ օրը նրանք կատարեցին իրենց կյանքի ամենակարևոր քայլը, զինվորական երդում տվեցին: Այո՛, երիտասարդ տղաները իրենց ընկերների, հարազատների, հրամանատարների առջև հպարտորեն երդվեցին անգամ կյանքի գնով պաշտպանել հայրենիքն ու հայրենի սրբությունները: