Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՄԵՆՔ …ԱՅՍՕՐ

ՀՕՊ ուսումնական զորամասի հրամանատար է։
1995թ. Տիգրանը, ավարտելով ութերորդ դասարանը, ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան, որից հետո ընդունվել է Ռուսաստանի Դաշնության ակադեմիա։ Ուսումն ավարտելով, մարտկոցի հրամանատար է նշանակվել ՀՕՊ մարտական զորամասում, այնուհետեւ տեղափոխվել է մեկ այլ զորամաս ու նշանակվել դիվիզիոնի հրամանատար։ 2006թ. ուսումնական զորամասում է, ամուսնացած է, ունի մեկ աղջիկ եւ մեկ տղա։ Բարեխիղճ ծառայության համար մայոր Տ. Հակոբյանը պարգեւատրվել է «Զորավար Անդրանիկ» մեդալով։

ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՊԱՏԻՎԸ

Մայրուղուց Սիսիան տանող ճանապարհի խաչմերուկում վարորդը արգելակեց մեքենան, բացեց դուռը եւ ձայն տվեց կանգառում միայնակ կանգնած զինվորին։
Զինվորը, տեսնելով մեքենայի զինվորական պետհամարանիշը, արագ մոտեցավ։
-Կրտսեր սերժանտ Ղազարյան։ Գտնվում եմ արձակուրդում եւ գնում եմ տուն,- ներկայացավ նա։
-Նստի՛ր, մենք կտանենք,- առաջարկեց վարորդը։
Հարցերի տարափը՝ «անունդ ի՞նչ է», «սիսիանի՞ց ես», «որտե՞ղ ես ծառայում», «ինչքա՞ն ես ծառայել» ամենեւին էլ շփոթության մեջ չձգեց կրտսեր սերժանտին, որը, առանց շտապելու, սպառիչ պատասխաններ էր տալիս։ Խաչմերուկից մինչեւ քաղաք եւ հինգրոպեանոց կանգառ՝ լուսանկարվելու համար, ահա այսքան տեւեց մեր ծանոթությունը զինվորի հետ։ Ակնհայտ էր, որ նա շտապում էր հնարավորինս շուտ հասնել տուն։

ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆՍ ԵՐԲԵՔ ՉԻ ԴԱՎԱՃԱՆԵԼ

Ով գեթ մեկ անգամ եղել է իմ ծննդավայր՝ Բերդավանում ու շփվել այնտեղի պարզ ու շիտակ բնակիչների հետ, համոզված եմ՝ մեր կողմերից հեռացել է անչափ տպավորված նրա գեղեցիկ բնությամբ, մարդկանց անսահման բարությամբ, հյուրասիրությամբ եւ աշխատասիրությամբ՝ սրտում միշտ փայփայելով մեկ անգամ էլ այդ հրաշք վայրում լինելու ցանկությունը։
Բերդավանն իր մեծությամբ Նոյեմբերյանի շրջանի 18 գյուղերից երկրորդն է, զիջում է միայն մայրիկիս ծննդավայր Կողբին, եւ ունի մոտ 700 տնտեսություն։ Պատերազմն անգամ անզոր եղավ ստիպել բերդավանցուն լքել իր բնօրրանը։

Գուլյանների ընտանիքում մեծ ուրախություն է. զինվոր որդին՝ Գոռը, բանակից տուն է վերադարձել։ Ծնողների ուրախությունը, կյանքի իմաստը իրենց զավակներն են. երջանիկ են այն ծնողները, որոնք արժանավոր զավակներ ունեն։ Իսկ Գոռի ծնողները, իրոք, հպարտանալու առիթ ունեն. որդին նվիրված ծառայել է հայրենիքին եւ բարեխիղճ ծառայության համար արժանացել «Բանակի գերազանցիկ» կրծքանշանի, զորամասում եղել է «Դասակի լավագույն հրամանատար», «Ջոկի լավագույն հրամանատար», «ՀՕՊ-ի լավագույն հերթապահ»։

ԵՐԵՔ ԸՆԿԵՐ, ԵՐԵՔ ԶԻՆՎՈՐ

Նկարում զորամասի մոտոհրաձգային վաշտերից մեկի ՀՄՄ-1-ի անձնակազմն է՝ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սարգիս Յալչյանը, մեխանիկ-վարորդ շարքային Հարություն Հայրապետյանը, նշանառու շարքային Գագիկ Մուրադյանը։ Երեքն էլ փոխգնդապետ Ն. Ամիրխանյանի հրամանատարությամբ գործող զորամասի լավագույն զինվորներից են։ Օրերս էլ նրանք մասնագետի բարձր կարգը հաստատեցին՝ հաղթելով զորամիավորման նմանատիպ ստորաբաժանումների միջեւ անցկացված մասնագիտական մրցույթում եւ ճանաչվելով ՀՄՄ-1-ի լավագույն անձնակազմ։ Տղաներին հանդիպեցինք արդեն զորամիավորումների լավագույն անձնակազմերի միջեւ կազմակերպվող համաբանակային մրցույթի մեկնելուց առաջ։

«ԻՄ ԱՉՔԻՑ ԲԱՆ ՉԻ ՊԼՍՏԱ…»

Դիրքեր բարձրանալիս մեր ուշադրությունը գրավեց ամրաշինական մի կառույց։ Փոքր-ինչ շեղվեցինք ճանապարհից եւ անթաքույց հետաքրքրությամբ ու նաեւ հպարտությամբ սկսեցինք ուսումնասիրել մեր ժողովրդի՝ արդեն պատմություն դարձած անցյալի մասնիկներից մեկը։ Հզոր, բարձր պարիսպներից, փորված դիտակետերից կարելի էր ենթադրել, որ դա բերդ է եղել։ Պարզվեց՝ հին բերդի, բնակելի համակարգի մի մասն է կազմում միայն եւ ուղեկալի դեր է կատարում։ Բերդի ավերակները չկան այժմ, սակայն ուղեկալի մեծությունից, դիրքից կարելի է պատկերացում կազմել նախկին բնակավայրի հզորության եւ կարեւոր նշանակության մասին։ Շինություն կառուցողներն էլ անկասկած ռազմական գործի գիտակ են եղել։

ՌՔԿ ԶՈՐՔԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՄԵՆԱԲԱՐԴ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ

Հայտնի է, որ քիմիական զենքն առաջին անգամ օգտագործվել է մոտ հարյուր տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Դրանից հետո միջազգային կազմակերպությունների եւ առանձին երկրների կողմից մշտապես պայքար է տարվել մարդկանց եւ շրջակա միջավայրի համար մահացու այդ զենքի արտադրության, պահպանման եւ օգտագործման դեմ։ Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական զենքերից ապահովագրված չեն ո՛չ զորքերն ու զինվորական ստորաբաժանումները եւ ո՛չ էլ քաղաքացիական բնակչությունը, մանավանդ այսօր, երբ աշխարհում մոլեգնում է ահաբեկչությունը։