Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ… ԱՅՍՕՐ



Մայոր ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՕՊ ուսումնական զորամասի հրամանատար է։
1995թ. Տիգրանը, ավարտելով ութերորդ դասարանը, ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան, որից հետո ընդունվել է Ռուսաստանի Դաշնության ակադեմիա։ Ուսումն ավարտելով, մարտկոցի հրամանատար է նշանակվել ՀՕՊ մարտական զորամասում, այնուհետեւ տեղափոխվել է մեկ այլ զորամաս ու նշանակվել դիվիզիոնի հրամանատար։ 2006թ. ուսումնական զորամասում է, ամուսնացած է, ունի մեկ աղջիկ եւ մեկ տղա։ Բարեխիղճ ծառայության համար մայոր Տ. Հակոբյանը պարգեւատրվել է «Զորավար Անդրանիկ» մեդալով։
-Մենք հաջողությամբ ենք կատարում մեր բոլոր առաջադրանքները, սակայն առաջադրվող պահանջները գնալով մեծանում են: Այժմ ուսման գործընթացին զուգահեռ աշխատում ենք ուսումնանյութական բազայի կատարելագործման ծրագրի վրա,- համառոտ ներկայացրեց երիտասարդ սպան։

Խորագիր՝ #05 (870) 09.02.2011 – 16.02.2011, Ազգային բանակ


17/02/2011