Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` հունիսի 3-8-ը ամփոփիչ ավարտական քննություններ անցկացվեցին մոտոհրաձգային ուսումնական զորամասում: Նպատակը ուսումնական փուլի ընթացքում անձնակազմի ստացած գիտելիքների և հմտությունների գործընթացի կազմակերպման արդյունավետության ստուգումն էր: Քննություններն ընդունեց համապատասխան ծառայությունների գծով մասնագետներից կազմված հանձնաժողովը` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լ. Մնացականյանի ղեկավարությամբ:

ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ

Զինվորական խորհրդանիշների` հատկապես զինանշանների եւ դրոշների դերը բոլոր ժամանակներում մեծապես կարեւորվել է: Հնում դրանք նպաստել են բանակի կամ առանձին զորախմբի ռազմական ներուժի համախմբմանը, հանդես եկել որպես հավաքականության եւ միասնականության արտահայտություն, հաղթանակի խորհրդանիշ: Մարտի դաշտում հակառակորդի տարբերանշանը (զինանշան, դրոշ եւ այլն) նվաճելը համարվել է հաղթանակի վավերացում: Հայկական մատենագիտության մեջ բազմաթիվ օրինակներ են պահպանվել ռազմական շքերթների, մարտադաշտ դուրս բերված զինանշանների եւ դրանց խորհրդանշական իմաստների վերաբերյալ:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում օրերս տեղի ունեցավ զորամիավորման ենթակա ստորաբաժանումների հրամանատարների անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալների հավաք-խորհրդակցություն: Այն նվիրված էր ենթակա զորամասերում զինվորական կարգապահության վիճակին, իրավապահ մարմինների հետ փոխհամագործակցության կազմակերպմանը, գերատեսչական խմբերի, հանձնաժողովների և հասարակական ակտիվների աշխատանքների վերլուծությանը:

ԶՈՒ 2013թ. ուսումնական տարվա պատրաստության պլանով՝ ՀՀ ԶՈՒ զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգի դրույթների կենսագործման, դեպքեր-պատահարների նվազեցմանը միտված միջոցառումների արդյունավետության բարձրացման, զորամասային ԶԾԱ հանձնաժողովների աշխատանքների խթանման, զորքերի ծառայության առաջավոր փորձի ուսումնասիրման նպատակով սույն թվականի մայիսի 30-ին ՊԲ շտաբում «ԶԾԱ ապահովման համատեքստում անվտանգ ծառայության ապահովման ուղիները» թեմայով անցկացվել է զինվորական ծառայության անվտանգության համաբանակային կոնֆերանս, որին հաջորդել է N զորամասի բազայի վրա «Օրվա վերակարգի նախապատրաստումն ու փոխարինումը» փորձի փոխանակման թեմատիկ միջոցառումը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հ.Բաղմանյանի ընդհանուր ղեկավարությամբ:

ԱՄԵՆ ՊԱՀԻ ՊԱՏՐԱՍՏ...

Հակառակորդի հետ շփման գծի առավել վտանգավոր հատվածներն արդեն քանի տարի հսկում են ՀՀ զինված ուժերի պայմանագրային ստորաբաժանումները: Նման ստորաբաժանումների առավելություններն ակնհայտ են. առաջնագծում ավելի հասուն, արդեն իսկ ծառայության փորձ ունեցող անձինք են հերթապահում, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողները ավելի շատ և նպատակային զբաղվում են առօրյա մարտական պատրաստության խնդիրներով: Իսկ արդյունավետության մասին խոսում է այն փաստը, որ նման ստորաբաժանումներով համալրված տեղամասերում հակառակորդը մեծ զգուշավորություն է հանդես բերում, քանի որ մեր դիրքապահների, առավել ևս՝ բնակավայրերի ուղղությամբ, դիպուկ կրակի դեպքում պատասխանը շատ ավելի հուժկու է լինում:

N զորամասում մայիսի 15-ին և Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունիսի 1-ին կատարված ողբերգությունների մանրամասները պետք է իմանան բոլոր զինծառայողները: Լավ կլիներ, որ իմանային նաև բոլոր դեռահասներն ու պատանիները, քանզի դեպքը ցայտուն օրինակ է, թե ինչպես «չեղած բանից» փորձանք է ծնվում` կործանելով մարդկային կյանքեր:

ՔՆՆԱՇՐՋԱՆԻ ԵՌՈՒԶԵՌԸ

Ազգային բանակում ավարտին է մոտենում ձմեռային ուսումնական փուլը: Եթե մարտական զորամասերում հրամանատարները գործնական պարապմունքների միջոցով ստորաբաժանումների և առանձին զինծառայողների հմտություններն ու կարողություններն են ստուգում, ապա ուսումնական զորամասերում հունիսի երեքից սկսվել են քննությունները: