Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ը ՏԱՆԿԻՍՏԻ ՕՐՆ Է

Տանկի հրամանատար սերժանտ Հրաչիկ Սարգսյանը, մեխանիկ-վարորդ կրտսեր սերժանտ Արտակ Մելիքսեթյանը եւ նշանառու-օպերատոր շարքային Տարոն Առաքելյանը հաղթել են տանկիստների համաբանակային մասնագիտական մրցույթում եւ ճանաչվել ՀՀ զինված ուժերի լավագույն տանկային անձնակազմ։ Տղաները խրախուսվել են տասնօրյա արձակուրդով։

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 19-րդ տարեդարձի առթիվ հունվարի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ կառավարական եւ գերատեսչական պարգեւների հանձնման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, բարձրաստիճան զինվորականներ եւ հյուրեր: Միջոցառումն սկսվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով եւ պետական դրոշի ներսբերմամբ:

ԱՎԻԱՑԻԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶՈՐԱՄԱՍԸ

2010թ. մարտական առաջադրանքների կատարման արդյունքում երկրորդ տարին անընդմեջ ավիացիայի լավագույն զորամաս ճանաչվեց եւ երկրորդ անգամ «ՀՀ ԶՈՒ ավիացիայի լավագույն զորամաս» պատվադրոշով պարգեւատրվեց գնդապետ Ս. Սիանոսյանի հրամանատարությամբ գործող ուղղաթիռային զորամասը։
Սովորաբար որեւէ բարձունքի, հաջողության հասնելը, մրցանակ նվաճելը ավելի հեշտ է, քան ձեռքբերումը պահպանելը։ Ուղղաթիռների օդաչուներին մի քանի տարի չէր հաջողվում առաջինը լինել, բայց նրանք չէին ընկճվում։ Գնդապետ Սիանոսյանը վստահ էր, որ անվտանգության կանոնների պահպանման եւ ծառայողական կարգապահության բարձրացման ուղղությամբ տարվող հետեւողական աշխատանքները, առաջադրանքների կատարման ընթացքում ցուցաբերվող խոհեմությունը, ուսուցման համար հատկացված ժամանակի ճիշտ օգտագործումը տալու են սպասված արդյունքը։

Ապրում էինք Ադրբեջանի Իսմայիլի շրջանի հայկական Նորաշեն գյուղում։ Ծնողներս մանկավարժներ էին, դասավանդում էին գյուղի միջնակարգ դպրոցում։ Ես դպրոցական էի։ Ադրբեջանցի երեխաների կողմից թշնամանք միշտ զգում էինք, սակայն մեր մեծերը, մեր դպրոցի մանկավարժները մեզ այնպես էին դաստիարակել, որ միշտ կարողանում էինք պահել մեր արժանապատվությունը։ Երբ սկսվեց Արցախյան շարժումը, ես դպրոցական էի։ Ադրբեջանցիների թշնամանքը դարձավ բացահայտ։

Զորամասի հրամանատար գնդապետ Ս. Սահակյանի հրամանատարությամբ գործող զորամասի ծառայության պետ փոխգնդապետ Գ. Աբրահամյանը, զորամասի բաժանմունքի պետ մայոր Ա. Մխիթարյանը եւ բաժանմունքի սպա կապիտան Բ. Հարությունյանը զորամասի «հին տղերքից» են։ Ազատագրական պայքարից հետո նրանք իրենց ծառայությունը շարունակում են հայոց բանակում։ Փոխգնդապետ Գ. Աբրահամյանի անունը գրված է զորամասի Պատվո գրքում։ Պարգեւատրվել է «Արիության», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար» մեդալներով։

ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ՍԿԻԶԲ

Ուսումնական փուլի այս շրջանում ավելի շատ ժամանակ է հատկացվում տեսական պարապմունքներին, որոնք անցկացվում են մասնագիտացված լսարաններում։ Հակաօդային պաշտպանության ուսումնական զորամասը նախկինում չուներ կեցության, հանգստի եւ ուսման կազմակերպման համար բավարար պայմաններ։ Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ նորակառույց երկհարկանի զորանոցի եւ ճաշարանի բացման եւ շահագործման արարողությունը, որին մասնակցելու էին եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

Հայոց ազգային բանակի կազմավորման 19-րդ փառապանծ տարեդարձի առիթով մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայազգի բոլոր զավակներին, մեր բանակի քաջարի զորահրամանատարներին, սպաներին, արիասիրտ զինվորներին եւ բանակի հոգեւոր սպասավորներին: Ժողովուրդների կյանքում կան սրբություններ, ժողովուրդների հոգու մեջ կան խարսխված զգացումներ, որոնք ապրում են այնքան, որքան այդ ժողովուրդն է ապրում: Մեր ժողովրդի գերագույն զգացումների ծնունդն է Հայոց բանակը:
Փառք Աստծո, որ Հայաստանում եւ Արցախում հայ ժողովուրդն այսօր ազատ եւ խաղաղ երկնքի ներքո է ապրում, որ այսօր առ Աստված խնկաբույր աղոթք է բարձրանում Գանձասարի Սուրբ Հովհաննես, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներից. որ այսօր հայորդին ազատ կարողանում է գնալ Դադիվանք եւ իր սրտի աղոթքն ուղղել առ Աստված: