Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ ՄՈՐ ՍՐՏՈՎ ԳՆԱ...

Ժամանակն ինչքա՜ն արագ է թռչում…
Ձեր որդին արդեն զինվոր է, հայրենիքի պաշտպան…
Հիմա բացել եք լուսանկարների ալբոմն ու… ժպտում եք, թախծում, հուզվում…
Կարծես երեկ էր, որ խաղալիք հրացանով խաղում էր ու ձեզ էլ պարտադրեց իր համար զինվորական հագուստ գնել, իսկ հիմա արդեն զինվորական համազգեստով է։
Կարծես երեկ էր, երբ ծնկներին հազար քերծվածք՝ եկավ տուն, բայց մի կաթ արցունք չթափեց։ Երե՞կ չէր, որ փորձում էր թաքցնել աչքի տակի կապտուկը՝ կռվել էր բակի տղերքի հետ…

«ՄԱՐԶԻԿԸ ԿԿՈՓՎԻ ՆԱԵՎ ԲԱՆԱԿՈՒՄ»

Զինվորների ֆիզիկական կոփվածության խնդիրը տանկային զորամասի ֆիզպատրաստության սպա մայոր Դավիթ Հովսեփյանը համարում է զինվորին ներկայացվող կարևոր պահանջներից մեկը: Եվ պատահական չէ, որ գնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում բարձր է ֆիզիկական պատրաստության մակարդակը:

ԱՆԱԿՆԿԱԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ

Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել զինված ուժերի մի քանի զորամասեր: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը և գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, վարչությունների պետեր:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ

Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ս. Մինասյանի հետ բարձրանում ենք դիրքեր տանող ճանապարհով: Մերթ երևացող, մերթ փախչող արևի ճառագայթների հետ անտառ լցված մշուշը կամաց-կամաց բարձրանում է սարերը: Գիշերը տեղացած անձրևը ճանապարհը դարձրել էր դժվարանցանելի: Մարտական հենակետ չհասած՝ մեքենան այլևս անզոր եղավ առաջ շարժվելու, եւ հրամանատարի հետ որոշեցինք ոտքով շարունակել ճանապարհը…
Ճանապարհին երիտասարդ հրամանատարը ծանոթություն էր տալիս տեղանքի մասին և ամեն հարմար առիթով գովեստի խոսքեր էր ասում հենակետերում կանգնած պայմանագրայինների մասին:

ՄՈՏՈՀՐԱՁԳԱՅԻՆ ՋՈԿԻ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒՄԸ

Գնդապետ Հ. Թևոսյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային զորամասը 2013թ. ՊԲ-ում երրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց լավագույնը և ընդմիշտ պահպանելու իրավունքով նվաճեց թանկագին մրցանակը՝ Պատվադրոշը: Մեր թերթի առաջիկա համարներում մանրամասն կանդրադառնանք զորամասի գործունեությանը, կներկայացնենք հաջողության հասնելու նախադրյալները, աչքի ընկած, արժանավոր զինծառայողներին: Իսկ այժմ մի դրվագ մայոր Արտյոմ Աբրահամյանի գումարտակի դաշտային պարապմունքից:

ՆՇԱՆԱԿԵՏԸ` ԴԱՌՆԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ

Հայրենիքը զինվորականի համար իր տունն է, իր ընտանիքը, իր ծննդավայրը։ Զինվորը քաջ գիտի, որ Հայրենիքն սկսվում է սահմանից, որը պահպանվում է մարտական հերթապահությամբ։ Սահմանին կանգնած սպա թե զինվոր հրաշալի գիտակցում է, որ յուրաքանչյուրիս բարեխիղճ և անձնուրաց ծառայությունից է կախված մեր երկրի սահմանների անառիկությունը։ Դիրքերում առկա յուրաքանչյուր խրամուղի և խրամաբջիջ զինծառայողի գիտակցմամբ պետք է համարվի մեր սահմանի եզրագիծը…

«ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՍԵՎԱԿ ԵՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ»

Զորամասի գրադարանավարուհի Մարիետա Շամամյանն այն կարծիքին է, որ զինվորներն այսօր ավելի շատ են ընթերցում, և ամենից շատ պահանջարկ ունի գեղարվեստական` հատկապես արկածային և դետեկտիվ գրականությունը: Իսկ ամենից շատ փնտրվող բանաստեղծը Պ. Սևակն է: