Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԿԱՆՈՆԱԴՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ՝ ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ ԲԱՆԱԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՐԱՇԽԻՔ

Բանակում հանցագործություն ծնող պատճառները շատ ավելի խոր արմատներ ունեն: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս խոսել է այդ մասին: Զինվորական իրավապահների ու հրամանատարության կանխարգելիչ աշխատանքների բովանդակությունը կապված է այն գործողությունների հետ, որոնք կիրականացվեն բանակում, կնվազեցնեն հանցանքների հաճախականությունը և կդառնան զսպիչ գործոն: Խոսքը վերաբերում է դաստիարակչական աշխատանքներին, օրվա կարգացուցակի անշեղ կատարմանը, իրավագիտակցության բարձրացմանը, հսկողությանը: Պետք է կատարելագործվեն պատասխանատվության մեխանիզմները: Ասենք՝ զինվորը որևէ հանցանք է կատարել. պետք է հստակեցվի՝ ովքեր էին իրավասու, ովքեր կարող էին կանխել հանցանքը, ում սխալի պատճառով հանցանքը չի կանխվել: Բարեփոխիչ գործընթացներն սկսված են, կարծում եմ՝ արդյունքը չի ուշանա:

ՀԱՆՈՒՆ Ի՛Մ, ՄԵ՛Ր, ՀԱՄԱ՛ՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ...

Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Վ. Ստեփանյանի հետ դիրքերից իջնելիս եղանք տարբեր ստորաբաժանումներում, զրուցեցինք զինվորների, սերժանտների, սպաների հետ: Ամենուր զգացվում էր զինծառայողների լավ տրամադրությունը, բարոյահոգեբանական բարձր վիճակը:

ԵՐԵՔ ԱՐԾԻՎ ՈՒՆԵՄ, ԵՐԵՔՆ ԷԼ` ՍՊԱ

Հայկազ Դանիելյանի դեպքում էլ ընտանիքում ձևավորված ավանդույթը չխախտվեց. նա էլ եղբայրների օրինակով ընտրեց զինվորականի ուղին: Գնաց, ընդունվեց ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հակաօդային պաշտպանության ֆակուլտետը:

ՀԱՂԹԱԿԱՆ ՄԱՅԻՍ

Մայիսի 9-ը մեզ համար ե՛ւ հոգեբանական, ե՛ւ ռազմական, ե՛ւ բարոյական հաղթանակի օր է։ Այն Հաղթանակի եւ խաղաղության տոնն է։ Այսօր մեզ համար մեր հաղթանակների իրական երաշխավորը եւ մեր խաղաղության մշտարթուն պահապանը հայոց բանակն է, սահմանին կանգնած մեր մարտիկներն են։

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 12-ին աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ, եղել առաջնագծում։
Այնուհետեւ մարզի զորամասերից մեկում մամուլի ասուլիս է հրավիրել։ Ներկայացնում ենք հատվածներ պաշտպանության նախարարի խոսքից.

ՍԱԿՐԱՎՈՐՆԵՐԸ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ

Դժվարին է սակրավորի մասնագիտությունը: Նրանք իրենց ծառայությունը հիմնականում իրականացնում են սահմանից այն կողմ, գրեթե հակառակորդի քթի տակ, ինչու չէ, եթե հարկ լինի, նաև նրա թիկունքում: Հերթական գործուղման ժամանակ զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Մանվել Գրիգորյանի հետ ուսումնական վարժարանում ներկա էինք ինժեներասակրավորային վաշտի մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնական պարապմունքին, որ անցկացնում էին ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Արման Սահրադյանն ու դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հովսեփ Կիրակոսյանը:

ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍԱՆՈՑ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս օրերին, երբ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ժողովուրդն ու իշխանությունները կենտրոնացել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյա հոբելյանը, Շուշիի ազատագրման օրը, ինչպես նաև մայիսյան մյուս տոները հավուր պատշաճի նշելուն, ազգային բանակի զինծառայողները չթուլացնելով զգոնությունը, վստահորեն իրականացնում են պետական սահմանի պահպանությունը, զորավարժությունների և պարապմունքների միջոցով կատարելագործում մասնագիտական գիտելիքները, մարտավարական հմտությունները, մի խոսքով` շարունակում են բանակաշինության չդադարող գործընթացը: