Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԾԱՌԱՏՈՒՆԿ  «ԵՌԱԲԼՈՒՐ» ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

Ապագա զինվորական բժիշկները Եռաբլուրում ավարտեցին ծառատունկը։ Արցախյան պատերազմի հաղթանակն ու փառքը հավերժացնող պանթեոնում հայրենիքի պաշտպանները ծառեր տնկեցին՝ մարմնավորելով մեր վերընձյուղված հույսերի, ապագայի հանդեպ մեր ամուր հավատի ու մեր գալիք հաղթանակների խորհուրդը։ Մեկական ծառ՝ հայրենի հողից ավիշ ու սնունդ առնող, հայրենի հողում ննջող հերոսների շիրիմներին՝ կենդանի հուշարձան։ Մեկական ծառ՝ իբրեւ արժանապատիվ խաղաղության առհավատչյա։

«ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԶԻՆՎՈՐ»

…Քաջազուն, հերոսական և դժվար ժամանակների զինվորներ, մենք գիտենք, որ ձեզ համար չկա առավել բարձր ու սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանությունը…
Հավատում ենք քեզ, քաջ զինվոր, մենք կհաղթենք մեր համբերությամբ, բարությամբ, մեր ինքնանվիրումով, անհողդողդ կամքով ու դեպի լույսն ունեցած ձգտումով… Իսկ եթե լցվի համբերության բաժակը, չարին կրկին կպարզենք մեր որձաքարե ոգին, վկան՝ Արցախի Հանրապետությունը։

«Ես շատ եմ կարեւորում այս հանդիպումը, որովհետեւ համարում եմ, որ ժուռնալիստները մեր հասարակության առաջամարտիկներն են: Եթե հետախուզության աշխատակիցներին ասում են գաղտնի պատերազմի զինվորներ, իսկ դուք բացահայտ՝ տեղեկատվական դաշտում ծավալվող պատերազմի զինվորներն եք եւ այսօր առաջին շարքում եք կանգնած, ինչպես մարտական դիրքը պահող զինվորը»,- այսպես արտահայտվեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը: 2004-2005 թվականներից հետո եւ հատկապես վերջին մի քանի տարիներին, տեղեկատվական պատերազմները Հայաստանի համար լուրջ մարտահրավեր են:

«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ»՝ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, ուղենիշ ունենալով «Հայոց պետականություն, Ազգային բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, սկսել է Հայաստանի Հանրապետության Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարք, որոնք նախատեսվում է անցկացնել ՀՀ ԶՈՒ բոլոր բանակային զորամիավորումների զորամասերում, մարզկենտրոններում եւ գյուղական մեծ համայնքներում:
Միջոցառումները մեկնարկեցին 5-րդ բանակային կորպուսից, որտեղ հավաքվել էին «Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպության 56 գրասենյակներից ժամանած 1100 անդամներ` մասնակցելու ռազմահայրենասիրական խոշոր ծրագրին` ծանոթացում զինվորի առօրյային, զինտեխնիկային, կրակային պատրաստության պարապմունք:

2010թ. պլանային առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար մայրաքաղաքի Շահումյանի տարածքային զինկոմիսարիատը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց լավագույնը եւ պարգեւատրվեց պատվո դրոշով։
Հանրապետությունում արդեն սկսվել են այս տարվա առաջին զորակոչի նախապատրաստական աշխատանքները։ Դրանց ընթացքին ծանոթանալու համար էլ եղանք լավագույն զինկոմիսարիատում, զրուցեցինք զինվորական կոմիսար գնդապետ Ռոմիկ Մարգարյանի, զորակոչի մյուս պատասխանատուների եւ մեկ-երկու ամսից զինվորական ծառայության մեկնող տղաների հետ։

ԶԻՆՎՈՐԻ ՈԳԻՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԿՌՈՒՄ

Հայ ռազմիկ կնոջ կերպարը Արցախյան պատերազմից հետո չի ձեւավորվել։ Հայոց պատմությունը վկայում է, որ ազգային ազատագրական պայքարում ընդգրկված են եղել նաեւ հայ կանայք եւ տղամարդկանց կողքին, տղամարդկանց հետ հավասար պաշտպանել են հարազատ հողը, սխրանքներ են գործել, հերոսացել են։ Արցախյան պատերազմում այդ կերպարը վերածնվեց։ Հայրենասիրությունը եւ ինքնազոհությունը միայն տղամարդուն չէ բնորոշ, եւ հայրենիքը պաշտպանելու, մեր հողը մտած պապենական ոսոխի ճանապարհը փակելու պարտավորությունը միայն տղամարդուն չի վերապահված։ Ես հասկանում եմ, թե Դուք ինչ եք պատկերացնում՝ ասելով «հայուհու ազգային-ավանդական կերպար», բայց չեք կարող չընդունել, որ հայուհու մեր տեսակն էլ կա՝ հայրենասեր, քաջ, անձնազոհ…

«ԵՍ ՔՈ ԿԵՆԴԱՆԻ ՍՈՒՐՆ ԵՄ, ՀԱՅՐԵՆԻՔ»

«Այդ հաղթանակները մեզ ոգեղեն սնունդ են տվել, կոփել մեր ազգային ինքնագիտակցությունն ու պայքարելու կամքը, մղել սխրագործությունների, դարձրել մեկ միասնական բռունցք՝ պատրաստ ամեն վայրկյան մահվան դատավճիռ կայացնելու նրանց համար, ովքեր կփորձեն թեկուզ մեկ ակնթարթ խաթարել ազգի անդորրը, ոտնձգություն կատարել նրա նվիրական արժեքների նկատմամբ։
…Եվ եթե մորը կորցրած զավակը որբ է, ապա հայրենիքից հեռու մարդը նման է քամուց քշված տերևի, որ ամեն անգամ բնության քմահաճ վերաբերմունքով քշվում է մի վայրից մյուսը։