Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԾԱՆՐ ՀՈՒՇԵՐ

Հայրենական մեծ պատերազմի վետերան Համազասպ Խաչատրյանը թեեւ պատկառելի տարիքի է, չէր զլացել, եկել հասել էր խմբագրություն, որ «Հայ զինվոր» թերթի միջոցով իր շնորհակալական խոսքը հայտներ բոլոր նրանց, ում շնորհիվ իրենց գյուղ Մալիշկայում հիմնովին նորոգվել էր Հայրենական պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը:
Տպագրեցինք վետերանի շնորհակալական խոսքը, բայց նաեւ որոշեցինք զրուցել Մեծ հայրենականի թոհուբոհն անցած նախկին զինվորի հետ: Վետերանը հիշելու, պատմելու շատ բան կունենա: Ուզում է խոսել, պատմել, բայց ուշքն ու միտքը իր խաղողի այգին է:

7 ԱՇԱԿԵՐՏ  1-ԻՆ  ԴԱՍԱՐԱՆՈՒՄ

Ուռեկան համայնքը Քաշաթաղի շրջանի առաջին վերաբնակեցված բնակավայրերից է, որտեղ 1996 թվականից սկսել է գործել հանրակրթական դպրոց. այն սպասարկում էր նաև հարևան Տիգրանավան, Վուրգավան և այլ գյուղերի աշակերտներին: 2009 թվականին դպրոցը Կիրակոս Գույումջյանի կողմից հիմնանորոգվեց և կոչվեց բարեգործի հոր՝ Ներսես Գույումջյանի անունով: Այս տարի ևս նախատեսվել է դպրոցական շենքի վերանորոգում: 2007-ից կրթօջախը տնօրինում է Արմեն Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ այս տարի առաջին դասարան հաճախում է 7 աշակերտ, իսկ ավարտական 12-ում՝ 3-ը:

ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻՆ

Վերջերս Արցախ ժամանեց «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցչությունը: Արդեն 7-րդ տարին է, ինչ ընկերությունը բարեգործական ծրագիր է իրականացնում Արցախում՝ հանրակրթական դպրոցներին, ինչպես նաև մանկապարտեզներին և գիշերօթիկ հաստատություններին բերելով մարզական, կենցաղային գույք, դասագրքեր, խաղալիքներ և այլ անհրաժեշտ իրեր: Երևան վերադառնալիս ընկերության աշխատակիցները կանգ առան Բերձորում. շրջանի 2 դպրոցների համար հեռուստացույց, համակարգիչ, մարզական գույք էին բերել: Մինչ այժմ «Հայռուսգազարդ»-ը Քաշաթաղի շրջանում նման ծրագիր չէր իրականացրել, և այն իրողություն դարձավ, երբ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը ընկերության տնօրեն Հարությունյանին տեղեկացրեց Հակի դպրոցին օժանդակելու մասին: Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնում հանդիպեցի ընկերության ներկայացուցիչներին:

ՄԵՐ ՀԱՎԱՏԻ ԵՎ ԶՈՐՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԱՏԵՂԻՆ

Ինչպես ամեն շաբաթ և կիրակի օրերը, պաշտպանության նախարարության հատկացրած ավտոբուսներով զոհված տղաների մայրերը, հայրերը, հարազատները բարձրանում են Եռաբլուր, զրուցում են, խնամում իրենց զավակների շիրմաթմբերը: Հարազատներ են դարձել, բացել են իրենց սրտերը մեկմեկու, ու ամեն մեկն ինչ-որ կերպ փորձում է օգտակար լինել մյուսին: Ասում են՝ մի անգամ, ծառի շվաքին նստած զրույցի ժամանակ, տիկին Տանյան, որի որդին զոհվել է Վահան գյուղում, դիմելով Դուշման Վարդանի Զարիկ մայրիկին՝ ասել է.
-Էդ ինչ ճակատագիր էր, էդ ինչ քյոռ գյուլլա, որ դիպավ մեր զավակներին ու մեզ էլ էսպես մտերմացրեց…

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Օրերս Արաբկիր վարչական շրջանի Ռ. Միրոյանի անունը կրող N 77 դպրոցի հարեւանությամբ գտնվող զոհվածների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ միջոցառում էր` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախությանը, որի ընթացքում Արցախյան ազատամարտի մասնակիցներին մեդալներ եւ պատվոգրեր հանձնվեցին:

ՆՇՎԵՑ ԽԻԶԱԽ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ 55-ԱՄՅԱԿԸ

Քաշաթաղի շրջանի Սոնասարի միջնակարգ դպրոցն արդեն 4 տարի է՝ կոչվում է նահատակ ազատամարտիկ Սամսոն Կյուրեղյանի անունով: Սեպտեմբերի 25-ին լրացավ Սամսոնի 55-ամյակը: Ավանդույթի համաձայն՝ այս օրը Սոնասար էին եկել անհայտ կորած ազատամարտիկների մայրեր, կանայք, հարազատներ, ՊՆ ներկայացուցիչներ, հերոսի այրին, զավակները: Սոնասարն ազատագրվել է 1993-ի գարնանը, իսկ մեկ տարի անց սկսվեց վերաբնակեցումը: Համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեղյանը Սամսոնի եղբայրն է. ասաց, որ համայնքն ունի 26 տնտեսություն՝ 114 բնակչով, որից մոտ 30-ը երեխաներ են: 1995 թվականից գյուղում սկսեց գործել միջնակարգ դպրոցը, որն այս ուստարում ունի 15 աշակերտ, 11 ուսուցիչ:

ՈՐ ՈՉ ՄԻ ԹՇՆԱՄԻ ՉԿԱՐՈՂԱՆԱ ԿՐԱԿԵԼ ՄԵԶ ՎՐԱ

Սեպտեմբերի 21-ն է, ես ու լուսանկարիչ Արեգը Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում ենք, եկել ենք լուսաբանելու Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումը:
-Տասի չորսը՝ ազատամարտիկ Աշոտ Չախոյանի անվան դասարանը, մեծ հայրենասերի անունը կրելու պատիվը հանձնում է հինգի մեկին:-Բացատրում է դպրոցի տնօրենը: -Որոշեցինք այսպես նշանավորել 2013թ. սեպտեմբերի 21-ը: Անկախությունը արժեւորվում է իր խորհրդանիշներով, այն հերոսներով, որոնք անկախության ավետաբերներն ու պահապաններն են: Աշոտ Չախոյանը նրանցից մեկն է: Մենք հպարտանում ենք, որ Արցախի ազատագրության համար իր կյանքը զոհաբերած քաջորդին մեր դպրոցի սանն է եղել, եւ փորձում ենք նրա օրինակը ամրագրել դպրոցի բարոյական ավանդույթների ենթատեքստում ու դարձնել չափանիշ բարձրացող սերնդի համար: