Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԵՍ ՀԱՍԱՐԱԿ ԼՐԱԳՐՈՂ ԵՄ

ՉԷ, ես գիր ծաղկեցնող չեմ, չափազանց հեռու եմ ճարտասանությունից, ինքնագովությունից, սնապարծությունից: Չունեմ վառ երևակայություն, հորինելու, մեկը տասը դարձնելու շնորհք: Մեր ազգը (ցեղը կամ տոհմը) Գառնիի այն վեց ազգերից է, որոնց Գրիբոյեդովն է 1829-30թթ. բերել Պարսկաստանի Մակու քաղաքից:

ԱՄԱՌԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐ

Ամռանը, որպես կանոն, ակտիվանում են աղիքային վարակները` դիզենտերիան, որովայնային տիֆը, խոլերան, ստաֆիլոկոկային վարակները եւ այլն: Աղիքային վարակների աղբյուր են վարակակիրները, տարածվում է կեղտա-բերանային (ֆեկալ-օրալ) ճանապարհով: Աղիքային վարակի պատճառ կարող են դառնալ նաեւ մի շարք այլ մանրէներ եւ վիրուսներ:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ» ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ

«Հայ զինվորը» մեր հաղթանակած ազգային բանակին արժանի թերթ էր, որովհետեւ մեր բանակի պես խրոխտ է, հայրենասեր, ազգանվեր, իր ակունքին հավատարիմ, իր արմատի ուժն զգացող… «Հայ զինվորը» մեզ շատ է պետք, եւ ես ցանկանում եմ, որ «Հայ զինվորը» տոնի բազում հոբելյաններ, դառնա ուժեղ, ավելի ինքնավստահ խոսի ժողովրդի հետ, ավելի բացեիբաց, ավելի պաթոսով եւ ավելի մեծ մասսայականություն վայելի:

ԾԱՌԱՅԵԼ ԵՆ ԱԶՆՎՈՐԵՆ...

Երեկ ես թերթեցի «Հայ զինվորի» անցած տարիների համարները, կարդացի իմ ընկերների, իմ ծանոթների, իմ գործընկերների տարբեր տարիներին գրած հոդվածները, նաև իմ տողերը աչքի անցկացրի, որոնց մասին մոռացել էի և… թեթևացած շունչ քաշեցի: Փառք Աստծո, թերթը, ինչպես ասում են, ոտից գլուխ հայրենիքի մասին էր, հայ հողի ու հայ զինվորի մասին, բայց չտեսա, չգտա հայրենիքի ինքնամոռաց ու դատարկ փառաբանություններ, չտեսա սնապարծ, ցուցադրական հայրենասիրության տողեր… Ուրեմն՝ իմ ընկերները ազնվորեն են ծառայել հայրենիքին, ուրեմն՝ թերթը կատարել է իր դերը՝ եղել է հայ զինվորի կողքին, ասել է թե՝ անկեղծ, մաքուր սիրով է սիրել իր հայրենիքը… Ուրեմն՝ «Հայ զինվորը» դեռ ասելիք ունի և անցնելիք Ճանապարհ…

1995 թվականն էր։ Խմբագրակազմով հանգստանում էինք գեղատեսիլ Սևանա լճի ափին՝ Այրիվանքի տարածքում գտնվող պաշտպանության նախարարության ենթակայության հանգստյան տներից մեկում։ Եռօրյա հանգիստն այնքան բովանդակալից ու հետաքրքիր անցավ, որ նույնիսկ տարիներ անց, երբ վերհիշում ենք այդ օրերին տեղի ունեցած որոշ դիպվածներ, մի կուշտ ծիծաղում ենք։

Կիրակի առավոտյան անսովոր հարայ հրոցից զարթնեցինք։ Մեկը մյուսին ձայն տալով՝ կանչում էր լողափ։ Տեսնես ի՞նչ արտառոց բան է պատահել, որ այսպիսի աղմուկ են բարձրացրել։ Երբ հասանք լողափ, որը հանգստյան տնից մի հարյուր մետրի վրա էր գտնվում, տեսանք՝ համակարգչային բաժնի զինվորներից Արմեն Այվազյանը ինչ-որ բան է լճից քաշելով հանում: Մի մեծ խճճված ցանց՝ մեջն էլ լիքը խեցգետին։

Մի անգամ, Աշուլուկում, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ անկաշկանդ զրույց ստացվեց, և նա պատմեց հետևյալը.
-1992թ. ադրբեջանցիները գրավել էին Կրասնոսելսկի Վահան գյուղի վրա իշխող բարձունքը, որը պետք է անպայման հետ վերցնեինք: Վազգեն Սարգսյանը գտնում էր՝ գործողությունը պետք է իրականացվի ավիացիայի` ուղղաթիռի մասնակցությամբ և նախօրոք ուղղաթիռ էր ուղարկել Ճամբարակ: