Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

44-օրյա պատերազմն իր ուժգնությամբ և ֆիզիկական ու հոգեբանական լարման աստիճանով աննախադեպ էր: Թշնամին այս պատերազմում կիրառեց լայն ու բազմազան զինանոց, որը միտված էր հնարավորինս մեծ ու ցավալի վնաս հասցնելու մեր զորքին՝ արհամարհելով Ժնևյան կոնվենցիան, որով արգելված է սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ տեսակի զենքերի կիրառումը:

ՀԱՍՈՒՆ ՈՒ ՎՃՌԱԿԱՆ

Գրիշա Վասակյանը մեկն է այն բազմաթիվ պատանիներից, որոնք հաճախում են «Արշակունի» ռազմամարզական ուսումնական կենտրոն։

ՃԱՄԲԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում 14-րդ անգամ սկսեց գործել ԵԿՄ «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարը: Բացման հանդիսավոր արարողությունը կայացավ 2022թգ հուլիսի 2-ին։

ՄԻԱՍԻՆ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ

Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառումն ապահովելու նպատակով թե մասնավոր, թե պետական կառույցները հասցեական տարաբնույթ կրթական ծրագրեր են իրագործել եւ իրագործում:

«ԿՈՒՃԻՐ ՀՈՒՅԶԵՐ»

-Այս փոքրիկ քանդակներով եմ փորձում մտքերս արտահայտել, խոսել մարդկանց հետ,- ասում է արցախյան վերջին պատերազմի մասնակից Էրիկ Գրիգորյանը:
Ամեն ինչից կտրվել, մոռանալ պատերազմի դաժան դրվագներն ու արվեստով փոքր-ինչ խաղաղեցնել տխուր հուշերով ծանրացած հոգին. 22-ամյա Էրիկ Գրիգորյանը ընդամենը մեկ տարի է, ինչ զբաղվում է քանդակագործությամբ: Հինգ տասնյակից ավելի ստեղծագործությունների հեղինակ է։

ՄԵՐ ՈԳԻՆ ՊԱՐՏՎԵԼ ՉԳԻՏԻ

Երկու պատերազմների թոհուբոհով է անցել Թադևոս Ծպնեցյանը։ Ծնունդով Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղից է ապագա բժիշկը.
-Ազգանունս առաջացել է Կարսի նահանգի Ծպնի գյուղի անունից, որտեղից 1812թ. նախնիներս շարժվելիս են եղել դեպի Սև ծովի կողմ, բայց Պարնիում գիշերակացը ճակատագրական է եղել։

ՀԱՐԱՏԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԸ

Երեւանի Մ. Նալբանդյանի անվան դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները իրենց փոքրիկ նվերը՝ հոգու լուսավոր ու պայծառ աշխարհում թաքնված սերը պարփակել են լուսանկարներում` այն նվիրելով կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին։ Սակայն լուսանկարները մինչ այդ, «Բնությունն արվեստի աչքերով» ցուցահանդեսի շրջանակներում, ցուցադրվել են Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում՝ արժանանալով այցելուների ջերմ գնահատանքին։