Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ և ՄԱՐՏԱՎԱՐԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Մարտի 16-ին, առավոտյան ժամը 09:00-ից, ՀՀ զինված ուժերում մեկնարկել են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ:

Զորավարժություններին ընդգրկված զորամասերն ու ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանների, անձնակազմը մեկնել է տեղակայման շրջաններ:

Ծավալվել են զինված ուժերի, զորամիավորումների և ԶՈՒ զորատեսակների կառավարման կետերը, որտեղ իրականացվում են զորավարժությունների մարտական հրաձգության փուլերի և հաշվարկների ճշգրտման, ստորաբաժանումների ու կրակի կառավարման մարզումների նախապատրաստական աշխատանքներ:

Խորագիր՝ Նորություններ


17/03/2021