Մարզաշխարհ
Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»՝ արժանանալով The Best մրցանակին: Լոնդոնում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը «Ոսկե գնդակը» Ռոնալդուին հանձնեցին բրազիլացի Ռոնալդոն եւ արգենտինացի Դիեգո Մարադոնան:
Աշխարհի առաջնությունում Մաքսիմ Մանուկյանն անցկացրեց 5 փայլուն գոտեմարտ՝ տպավորիչ եւ գեղեցիկ հնարքներով զգետնելով իր բոլոր մրցակիցներին, ընդ որում բոլորի նկատմամբ առավելության հասնելով խոշոր հաշվով։
Օգոստոսի 17-26-ը անցկացվեցին ՀՀ ԶՈՒ ֆուտզալի առաջնության Երևանյան փնջի մրցումները:
Առաջնությունն անցավ անզիջում պայքարի մթնոլորտում: 11 մասնակիցների թվում էր նաեւ ՊՆ կենտրոնական ապարատի հավաքական թիմը: Ի դեպ, մրցավարությունն իրականացնում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները:
Արթուր Ալեքսանյանը եւս մեկ անգամ ապացուցեց՝ ինքն ամենաուժեղն ու անպարտելին է։ Անբացատրելի ուրախություն է, երբ հայ մարզիկի պատվին աշխարհի առաջնությունում հնչում է Հայաստանի հիմնը, երբ նա բարձրացնում է Հայաստանի եռագույնը։