2020
![ԱՄԱՆՈՐՅԱ ՊԱՏՎԻՐԱՆ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2020/12/3-1-1-3-300x186.jpg)
Մեր ծեր, բարի երկրագունդն իր հերթական պտույտն է ավարտում, ու միջոցը լույս, հույս է սփռում հայոց անդաստանում՝ Արարատյան ոստանից ընդհուպ Մշո դաշտահովիտն ու Զեյթունի լեռնակարկառները:
![ԴԵՌ ԿԳԱՆ ՆՈՐ ՄԱՅԻՍՆԵՐ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2020/12/6-1-0-300x248.jpg)
Մեր հին, մեր բազմաչարչար պատմությանը պահ տվեցինք եւս մեկ ամիս՝ 2020-ի նոյեմբերը։ Մեկ ամիսը ակնթարթ էլ չէ բազմահատոր պատմության մեջ, սակայն պատմությունն իր չգրված օրենքներն ունի, և ժամանակի նրա չափագրությունը հավերժություն է շնորհում անգամ վայրկյանին։
![ՄԱՅՐ ՈՒ ՈՐԴԻ՝ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ...](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2020/12/10-1-1-5-300x231.jpg)
Բարձրահասակ, խարտյաշ ու կապուտաչ զինվորն ակնհայտորեն ավելի է ձգվել, ամրացել: Աչքերում անզուսպ կարոտն է ու անհամբեր, մանկական չարաճճի ժպիտը. անակնկալ է պատրաստում: Ինն ամիս տևած երկար ու ձիգ բաժանումից հետո մոր՝ Զարուհու հետ առաջին հանդիպումն է լինելու: Զինվորն արձակուրդ է եկել…
![ՆՐԱՆՔ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2020/12/14-1-1-3-300x169.jpg)
Մեր հայրենիքի պաշտպանները շարունակում են իրենց սրբազան առաքելությունը՝ ամրապնդել հայրենիքի բնագծերի պաշտպանությունը: Թեև ռազմական գործողությունները դադարեցված են, սակայն նրանք չեն մոռանում ռազմի դաշտում տեղի ունեցած իրադարձությունները: Մեր տղաները համեստությամբ են խոսում իրենց տված կռվի, իրենց կատարած սխրագործությունների մասին:
![ՔՈ ՀԱՂԹԱՆԱԿԸ, ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2020/12/18-1-0-300x200.jpg)
Գնալուս բան չմնաց, բայց իմ պատմությամբ պիտի փորձեմ կոտրել յուրաքանչյուրիդ մեջ ապրող ու ձեզ խանգարող, նպատակներից կտրող թուլությունը:
![ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2020/12/20-1-0-300x236.jpg)
Դավիթը մեր այն զինվորներից է, որին վիճակվեց անմիջական ու ակտիվ մասնակցություն ունենալ պատերազմ կոչված արհավիրքին: Ժամկետային ծառայության անցնելուց ամիսներ անց հրամանատարությունը, գնահատելով երիտասարդի ֆիզիկական ու կամային տվյալները, նրան հատուկ նշանակության զորքեր տեղափոխեց, որի շարքերում էլ մինչև այժմ ծառայում է: