#51 (1018) 26.12.2013 – 1.01.2014
![ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2013/12/51-1-1-1-239x300.jpg)
Շուտով կսկսվի 2014 թվականը ու միմյանց բարի տարի մաղթելիս հիշենք այն դժվարին օրերը, երբ կամավորականներն ու դեռ նոր ձևավորվող Հայկական բանակն աներևակայելի ջանքերի ու հերոսական մաքառման գնով նվաճեցին այս խաղաղությունը: Եվ գլուխ խոնարհելով մեր զոհված մարտընկերների անմահ սխրանքի ու պայծառ հիշատակի առջև, հավաստիացնում եմ, որ մենք ամեն ինչ կանենք մայիսյան հաղթական զինադադարի հաստատման 20-րդ տարին ձեր օգնությամբ դարձնելու պաշտպանության ռազմավարական վերանայման նոր շրջափուլի աշխատանքների և զինված ուժերի զարգացման պլանով նախատեսված բոլոր միջոցառումների իրականացման տարի: Ու 2014 թվականը ևս մե՛րը կլինի:
![ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ ՅՈՒ. ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2013/12/51-2-1-1-270x300.jpg)
Հարգելի՛ գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ և բանվոր-ծառայողներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Ամանորը և Սուրբ Ծնունդը համաժողովրդական ընդգրկում ունեցող տոներ են: Յուրաքանչյուր հայ ընտանիքում, ինչպես աշխարհի շատ ժողովուրդների մոտ, այդ օրերի տոնական ուրախ տրամադրությունը զուգակցվում է անցնող տարվա ձեռքբերումների վերհիշման և ապագայում նոր ցանկությունների ու նպատակների իրականացման ակնկալիքների հետ: Զինված ուժերի ողջ անձնակազմը դիտելով որպես մի մեծ, բազմաշերտ ընտանիք և չխախտելով արդեն ստեղծված ավանդույթը՝ ամանորյա իմ շնորհավորական ուղերձում ցանկանում եմ շատ հակիրճ ամփոփիչ խոսք ասել տարվա ընթացքում կատարած աշխատանքների ու ձեռքբերված հաջողությունների մասին:
![ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻՆ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2013/12/51-3-2-1-184x300.jpg)
Խորհուրդ մեծ և սքանչելի
Որ յայսմ աւուր յայտնեցաւ,
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս`
Տան աւետիս աշխարհի:
Ծնաւ նոր արքայ
Ի Բեթղեհեմ քաղաքի…
![ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ 10 ԿԱՐԵՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2013/12/51-4-1-1-300x201.jpg)
Անցնող տարվա ընթացքում ՀՀ և ԼՂՀ սահմաններում իրավիճակը եղել է լարված. թշնամու կրակից զոհվել ու վիրավորվել են ինչպես զինծառայողներ, այնպես էլ քաղաքացիական անձինք: Այդուհանդերձ, հայկական կողմը եղել է պայմաններ թելադրողի դերում և լիովին վերահսկել իրավիճակը: Հատուկ ուշադրություն է դարձվել հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողությունների կանխարգելմանը: Մասնավորապես՝ մարզումների, զորավարժությունների ու պարապմունքների ընթացքում անձնակազմին ուսուցանվել են հանկարծակի հայտնված թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբի հետ ձեռնամարտի բռնվելու և նրան ոչնչացնելու հնարքներ:
![ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ ԵՆ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2013/12/51-6-1-1-300x189.jpg)
Ավարտվում է 2013թ. ուսումնական տարին, ասել է թե` եկել է կատարված աշխատանքների արդյունավետությունն ստուգելու և ճշտելու, ձեռքբերումները փաստելու, բացթողումներն ու թերությունները հայտնաբերելու ու շտկելու ժամանակը: Այս օրերին ազգային բանակի զորամասերում սկսվել և շարունակվում են տարեվերջյան ամփոփիչ քննությունները, որոնք հիմնականում ընդունում են ԶՈՒ ԳՇ հանձնաժողովները, սակայն կան տեղեր, որտեղ այդ պարտականությունը վստահված է զորամիավորումների և զորամասերի վարչակազմերին: Գնդապետ Կարեն Սեդրակյանի մոտոհրաձգային զորամասի քննությունների ավարտից հետո հանդիպեցինք զորամիավորման հրամանատար գնդապետ ՏԻԳՐԱՆ ՓԱՐՎԱՆՅԱՆԻՆ և նրա հետ հարցազրույցի միջոցով փորձեցինք ստանալ մարտական պատրաստության ուղղությամբ իրականացված ուսումնական գործընթացի և ձեռք բերված իրական արդյունքների ամբողջական պատկերը:
![ԳՈՀԱՑՆՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ](http://www.hayzinvor.am/wp-content/uploads/2013/12/51-7-1-2-300x225.jpg)
Բանակում յուրաքանչյուր ուսումնական տարի նշանավորվում է ամփոփիչ ստուգումների անցկացմամբ, որոնց արդյունքներից կարելի է պատկերացում կազմել տվյալ զորամիավորման, ենթակա զորամասերի մարտական պատրաստության, պատրաստականության և զինվորական կարգապահության մասին:
Անցնող ուսումնական տարում 1-ին բանակային զորամիավորումը գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ հաջողությամբ է կատարել ուսումնական պլանով առաջադրված բոլոր միջոցառումները` արձանագրելով բարձր արդյունքներ: