Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽՈՒԺԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Նոյեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի, Արևմտյան Բալկանների և սովորական սպառազինություների վերահսկման հարցերով փոխտեղակալ Մայքլ Քարփենթրին:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:

ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇ՝ ՀՕՊ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ

Մեր պատմության բոլոր վճռական գոյամարտերում մարտական դրոշը հայ ռազմիկի համար յուրօրինակ ոգեշնչման աղբյուր է եղել եւ քաջալերել ու հերոսության է մղել նրան: Մարտական դրոշը զինվորական պատվի, արիության և փառքի խորհրդանիշն է: Եվ հենց այդ համատեքստում հասկանալի էր այն ոգևորությունն ու բարձր տոնական տրամադրությունը, որ հոկտեմբերի 28-ին տիրում էր ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ուսումնական ստորաբաժանումում: Այդ օրը ՀՀ նախագահի պահպանագրով կենտրոնն արժանացավ մարտական դրոշի:

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ. ԼԱԶԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՉԱՓ LH-01M

Հեռաչափն արտադրում է «ԼԱԶԵՐԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ» ՓԲԸ-ն: Սարքն անցել է գործարանային ու դաշտային փորձարկումների փուլը և այսօր արդեն մատակարարվում է ՀՀ զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներ: LH-01M լազերային հեռաչափն իր տեխնիկական բնութագրերով չի զիջում արտասահմանյան նմանատիպ նորագույն նմուշներին:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀՐԱՀՐՄԱՄԲ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է, ՈՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՏԵՍՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂԻՈՎ

Այժմ բանակաշինությունից անցում ենք կատարել «Ազգ-բանակ» գաղափարախոսական հենքի վրա խարսխված «Հասանելի ռեսուրսներով առավելագույն արդյունքի հասնելու» ռազմավարական սկզբունքին: «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը «Ազգ-հավատ-բանակ-պետություն» արժեհամակարգի խտացված բանաձևն է: Այն որոշիչ ու թելադրող գերակայություն է: