Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ուշադրության կենտրոնում

ՕՄԱՐ. ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԱՆԻՔԻՆ

Օմարի լեռներում ձյունը երբեք չի հալչում, համազգեստը միշտ ձմեռային է, իսկ վտանգը, դժվարություններն ու ուրախությունները՝ ընդհանուր: Այստեղ ամեն ինչ իսկական է՝ խոսքը, գործը, հայրենիքը, ընկերությունը, նույնիսկ… հոգնությունը: Այս ռեպորտաժը 3000-3800 մետր բարձրության վրա ամուր կանգնած այն տղաների մասին է, որոնք վաղուց հաղթահարել են իրենց վախերն ու կասկածները, որոնք առույգ են, ուժեղ, եռանդուն եւ իրենց վստահված հողակտորի պատասխանատուն են ու տերը:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ՀԵՏԵՎԵԼ ԵՆ 2-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆԸ

Զինված ուժերի զորավարժարաններից մեկում անցկացվել է զորավարժություն 2-րդ բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումների ներգրավմամբ:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄՈՍԿՈՎՅԱՆ 7-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Հարգելի տիկնայք և պարոնայք,
Նախևառաջ` շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Կուժուգետի Շոյգուին՝ արդեն իսկ ավանդական դարձած միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան համաժողովին մասնակցելու հրավերի համար:

ArmHiTec-2018 ՈՒԺԻ ԵՎ ՄՏՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում մարտի 29-ից 31-ը անցկացվեց սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը: Այն նվիրված էր ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը եւ մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունների խորացմանն ու նոր կապերի ստեղծմանը:

ՄԻ ԱՆԳԱՄ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՈՒՄ

Ես իսկապես երջանիկ էի: Նույնիսկ եկածս ճանապարհով հետ գնալու անխուսափելի հեռանկարն ինձ չէր վախեցնում ու չէր խանգարում, որ լիուլի վայելեմ ազատությունս երկրորդ շարքի` ոչ ավել, ոչ պակաս, խորքի նստատեղին: Կարող եմ նույնիսկ բացել պատուհանը ու մաքուր օդ շնչել:

ՔԱՐՎԱՃԱՌԻ ԵՎ ՕՄԱՐԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

25 տարի առաջ՝ 1993թ. գարնանը, նախապես մանրակրկիտ ու գրագետ մշակված ռազմագործողության պլանի համաձայն՝ հայկական ուժերը երեք ուղղությամբ գրոհեցին ադրբեջանական որջի վերածված Քելբաջարի ուղղությամբ: 1993թ. մարտի վերջին իրավիճակը կտրուկ սրվել էր հյուսիսարևմտյան ճակատում:

«ՀԱՄԵՑԵՔ ՄԵՐ ԴԻՐՔ»

Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում ենք: Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ա. Մկրտչյանի ուղեկցությամբ մեկնում ենք առաջնագիծ: Գարնանային անձրևները ամբողջ ճանապարհը դարձրել են դժվարանցանելի: