Նորություններ
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի գործառույթներին, կարողություններին և ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով հունիսի 28-ին պաշտպանության նախարարություն էր այցելել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորած պատվիրակությունը:
Զրույց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ
Արսենը մեկ ժամից պետք է ճանապարհվի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ «Արիության համար» մեդալ ստանալու: Փոխգնդապետը հրահանգավորում է դասակի հրամանատարին, բացատրում, թե ինչպես պետք է մոտենա նախագահին, ինչպես զեկուցի, համազգեստի որ հատվածում է ամրացվելու պարգևը: Հրամանատարի տեղակալը ժամանակավոր «ստանձնում» է նախագահի դերը, Արսենն էլ փորձում է չսխալվել: Բայց կամ արագ է քայլում, կամ զեկուցելիս ձայնն է ցածրացնում:
Մեր էության, հոգեբանության մեջ կա, ապրում է ազատագրական պայքարի մեծերի ոգին: Երբ թշնամին խուժեց մեր դիրքեր, վերստին արթնացավ այդ հաղթական ոգին: Այսօր մեր խնդիրը մեր հողը պահելն է: Որքան էլ հակառակորդը ջանք է գործադրում իր զորքին, իր ժողովրդին համոզել, որ Ստեփանակերտը իրենց Խանքենդին է, մեկ է՝ բան չի ստացվում: Եվ ապրիլյան ռազմագործողությունը կրկին նույնը փաստեց:
Հունիսի 26-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օր: Ռազմական ավիացիան ազգային բանակի կազմում ստեղծված առաջին զորատեսակներից է։ Այս տարի լրանում է զորատեսակի կազմավորման 24-րդ տարեդարձը: ՀՀ ԶՈւ ռազմաօդային ստորաբաժանումները կազմավորվել են հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական գործողություններին զուգընթաց` պետության և ազգային բանակի համար բեկումնային ժամանակահատվածում:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեդակալ Դավիթ Տոնոյանը հունիսի 24-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և դրանց ենթատեքստում համահայկական կարևորություն ստացած և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, ինչպես նաև դրանց առնչությամբ սփյուռքահայ համայնքի հետ ավելի սերտ համագործակցության հնարավորություններին:
Հունիսի 23-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները 2016թ. աշխատանքային պլանի համաձայն այցելել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորում: Այցելության ընթացքում ռազմական կցորդներին են ներկայացվել որոշ մանրամասներ բանակային զորամիավորման կառուցվածքի և գործունեության վերաբերյալ: Նուբարաշեն զորավարժարանում օտարերկրյա ռազմական կցորդներին ցուցադրվել են տարբեր հրաձգային զինատեսակներ, ապա ընձեռվել է դրանք փորձարկելու հնարավորություն: