Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

«ՄԵՐ ՍՏԵՂԾԱԾ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՉԵՆ ԶԻՋՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՆ»

Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունը ներքաշվեց պատերազմի մեջ, առաջացավ կանոնավոր ազգային բանակի ստեղծման անհրաժեշտություն: Բանակը պետք է արժանի հակահարված տար ադրբեջանական հրոսակներին: Խորհրդային Միության տարիներին Ադրբեջանի քիմիական արդյունաբերությունը համարվում էր լավ զարգացած, և բոլոր նախադրյալները կային, որ մեր հակառակորդը ստեղծեր եւ օգտագործեր զանգվածային խոցման զենք: Ուստի շատ զորատեսակների հետ մեկտեղ համապատասխան հրամանով կազմավորվեց նաև ՀՀ ԶՈՒ քիմիական ծառայությունը, որը 1992թ. հոկտեմբերի 1-ին վերակազմավորվեց քիմիական զորքերի բաժնի` փոխգնդապետ Մ.Հայրապետյանի ղեկավարությամբ:

ԲԱՑԱՌԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

Վերջերս կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ուրոլոգիական բաժանմունքում իրականացվեց երիկամի վիրահատություն ժամանակակից` լապորոսկոպիկ եղանակով: Այս մեթոդով վիրահատությունը Հայաստանում բացառիկ է եւ իրականացվում է ընդամենը 3 բժշկական կենտրոններում, որոնցից մեկը կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալն է: Այս առիթով զրուցեցինք հոսպիտալի ուրոլոգիական բաժանմունքի օրդինատոր, ուրոլոգ-վիրաբույժ Վահրամ Հակոբյանի հետ, որն էլ հենց իրականացրել է առաջին վիրահատությունը:

ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչությունում տեղի է ունեցել զորամասերի հասարակական-պետական պատրաստության խմբերի ղեկավարների համաբանակային մրցույթի 3-րդ` եզրափակիչ փուլը:
Մրցույթի մասնակից սպաները հավաքվել էին ԱՀՏԱ վարչության դահլիճում, այստեղ էին նաեւ ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության գաղափարադաստիարակչական եւ տեղեկատվական աշխատանքների բաժնի պետ, գնդապետ Արթուր Ալեքսանյանն ու գաղափարադաստիարակչական եւ հասարակական-պետական պատրաստության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Խաչատուր Խաչատրյանը` մրցույթի արդար ընթացքը ապահովելու համար:

ՀԱՂԹԵՑ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցկացվեց «Համագործակցության մարտիկ» («Воин содружества») հինգերորդ միջազգային մրցույթը: Մասնակցում էին ԱՊՀ երկրների` Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի զինված ուժերի ներկայացուցիչները:

ՀՐԵՏԱՆՈՒ  ՃԱՄԲԱՐԱՅԻՆ  ՀԱՎԱՔ

Հրթիռային զորքերի և հրետանու մարտական պատրաստության պլանի համաձայն` հրետանային ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են ճամբարային հավաքների և դաշտային ելքերի ուսումնական կենտրոններում կամ զորամասերի հրաձգարանների և այլ համապատասխան տարածքներում` ամառային և ձմեռային ուսումնական փուլերի ընթացքում: Մարտական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում բարձրացվում է անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը, ամրապնդվում են զինծառայողների բարոյամարտական հատկանիշները և ֆիզիկական պատրաստվածությունը, զինվորական պարտքի կատարման գիտակցումը: Օրերս նմանատիպ ճամբարային հավաք անցկացրին նաև գնդապետ Ա. Մախսուդյանի հրամանատարությամբ գործող զորամասի հրետանային ստորաբաժանումները:

ՄԵԴԱԼԸ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՄՐԱՑՐԵՑ ԿՐԾՔԻՍ

Խառը հրետանային դիվիզիոնի հրամանատար, ծնունդով ջավախքեցի մայոր Գարեգին Պողոսյանը անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվեց «Մարտական ծառայության համար» մեդալով։ Նրան մենք հանդիպեցինք հրետանային զորքերի ճամբարային հավաքի ժամանակ, երբ նա մասնագիտական պատրաստությունից պարապմունք էր անցկացնում խառը հրետանային դիվիզիոնի անձնակազմի հետ։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ

Ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի համաձայն՝ 1-ին բանակային զորամիավորման շրջանակներում տեղի ունեցան մեկշաբաթյա հրամանատարական հավաքներ: Նպատակը գումարտակների ու դիվիզիոնների հրամանատարական կազմին տեսական ու գործնական պարապմունքների միջոցով խոր ու համակողմանի գիտելիքների փոխանցումն էր, նրանց հրամանատարական հմտությունների և ունակությունների բացահայտումն ու կատարելագործումը: