Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԶՈՐԱՅԻՆ ՕՂԱԿԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԶԾԱ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Զինծառայողը պետք է պահպանի զինվորական ծառայության անվտանգության պահանջները, հիվանդությունների և հաշմվելու կանխման միջոցները, ամեն oր բարձրացնի ֆիզիկական կոփվածությունն ու մարզվածությունը:

ԶԻՆՎՈՐԸ ՄԻԱՅՆ ԱՌԱՋ Է ՇԱՐԺՎՈՒՄ

Շախմատային պարտիայի ոգին զինվորն է: Թեեւ ընդունված է ասել, որ զինվորը շախմատի ամենաթույլ միավորն է, բայց ես համաձայն չեմ: Եթե զինվորները միավորվեն եւ առաջ շարժվեն, ապա նրանց չեն դիմագրավի անգամ ամենահզոր խաղաքարերը: Զինվորը հետքայլ չի կատարում: Զինվորը միայն առաջ է շարժվում:

ՓՈԽԱՆՑԻԿ ԴՐՈՇ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Զինված ուժերում յուրաքանչյուր զորամաս ունի մարտական խնդիրների կատարման իր մասնաբաժինը: Համազորային, հրետանային, ՀՕՊ, կապի, ինժեներասակրավորային եւ այլ զորամասերը ամեն օր զբաղվում են մարտական պատրաստությամբ, կատարելագործում դաշտային վարժվածության հմտությունները:

ԵՐԲ ԽԻՂՃԴ ՀԱՆԳԻՍՏ Է

Սահմանային ծառայության մասին գրելիս այլեւս պաթետիկ խոսքեր չեմ ասում: Սահմանային ծառայության հերոսները` ժամկետային զինծառայող ու պայմանագրային, կրտսեր հրամանատար ու հրամանատար, կարիք չունեն վերամբարձ գովերգման ու մեծարանքի:

ՄԻՄՅԱՆՑ ՍԻՐԵՆՔ ՈՒ ՕԳՆԵՆՔ

Կրտսեր սերժանտ Երվանդ Մելքումյանը ծնվել է 1996 թվականի հունվարի 27-ին սահմանամերձ Բերդում: Նա վերջերս արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանի:

ԲԱՐԻ ԵՐԹ

Օրերս նորակոչիկ վարորդների լրապատրաստման դասընթացների շրջանակներում անձնակազմը կատարեց 50 կիլոմետրանոց երթարշավ: Գործնական վարժանքին մասնակցում էին գնդապետ Ա. Գյոզալյանի հրամանատարությամբ գործող զորամասի ինչպես նորակոչիկները, այնպես էլ արդեն իսկ որոշակի փորձառություն ունեցող զինվորները:

ՊԱՏՎԻ ԽՆԴԻՐ ԷՐ

Կարինեն ասաց` Արաբկիրի զինկոմիսարիատի վրա ավազակային հարձակում է եղել: Ընկերներով նստած էինք` զինվորական լրագրողներով: Ալիսը չհավատաց` սուտ կլինի, ինչ պիտի տանեին զինկոմիսարիատից: Հասմիկը կատակեց` երևի ուզել են` գնան սահման պահեն: