Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

«ՀԱՂԹԵՑԻՆՔ, ՏՂԵ՛ՐՔ...»

Քառօրյա պատերազմից գրեթե երեք տարի է անցել: Օրերը գումարվում են օրերին, դառնում ամիսներ, տարիներ ու ավելի հեռացնում այդ ժամանակը, բայց մարտական գործողությունների մասնակիցների համար ժամանակի մեջ մոռացում չկա, մանրամասնորեն հիշում են ամեն դեպք ու դրվագ: Ավելին՝ նրանց համար ժամանակը նոր ձեւաչափ ունի՝ ապրիլյանից առաջ եւ ապրիլյանից հետո…

«ԵՍ ԵՄ», ԴՈՒ ԵՍ՝ ՄԵՆՔ ԵՆՔ

«Ես եմ» ծրագրի երրորդ զորակոչն է: Ու թեև ծրագրի հաջողությունների մասին ըստ ամենայնի կլինի խոսել միայն, երբ առաջին զորակոչի տղաներն ավարտեն ծառայությունն ու վերադառնան, բայց այժմ արդեն կարելի է մի քանի կարևոր փաստ արձանագրել:

ՀՊԱՐՏ ՈՒ ԱՆՆԿՈՒՆ. ԶԻՆՎՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ

Նոր Նորքի զինկոմիսարիատում զորակոչի հերթական օրն է: Շենքի բակը մարդաշատ է: Զինկոմիսարիատի աստիճանների վրա տեսնում եմ հարազատ մի դեմք. տիկին Համեստն է` ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը:

ՀԵՆԱԿԵՏՈՒՄ

Մարտական հենակետ տանող ճանապարհը գրեթե ուղղահայաց է, դժվարանցանելի, սակայն հաղթահարելի։ Զինվորական ամենագնացի ամենօրյա երթուղին է՝ զորամասից մինչև լեռներ, մերկացած անտառի խորքում նեղ արահետ կա, ոլորանները տանում են ուղիղ մարտական հենակետ, դեպի հայրենիքի պաշտպանների դիրքը։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ  ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

Շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի` Բանակի օրվա առթիվ:
Մեր Բանակն արդեն 27 տարեկան է: 27 տարի առաջ բանակի ստեղծումն ու կայացումը իրավամբ կարելի է համարել անկախության կարևորագույն ձեռքբերումներից:

ՄԵՐ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

«Հայաստան, երկիր դրախտավայր»… Հիացել-սիրել-երկրպագել է բանաստեղծը, հերոսության չի կոչել, չի ճամարտակել հայրենասիրության մասին, այս քարքարոտ-դժվար հողը պահելու պատգամ չի տվել սերունդներին։ Երկիր դրախտավայր՝ ասել է, ու մենք հասկացել ենք, որ մեր բաժինն այստեղ է, այս փոքրիկ, քարակոփ, ժլատ հողի վրա, այստեղ է մեր դրախտը, մեր տունը, մեր արմատը։

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՃՈՊԱՆՈՒՂԻՆ

Ճոպանուղի բառը լսելիս թերեւս շատերի մտապատկերում բացվեն անհավանական տպավորիչ բնապատկերներ թռչնի թռիչքի բարձրությունից, ոմանք էլ գուցե անմիջապես պատկերացնեն զբոսանք երկնային մայրուղիով դեպի պատմական հարստություններ: