Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ազգային բանակ

ԶՈՐԱԿՈՉ

Զորակոչ է: Լուսանկարում պատկերված տղաները հագել են հայկական բանակի համազգեստն ու մի քանի ժամից կմեկնեն զորքեր: Նրանք կդառնան Հայրենիքի պաշտպան, ազգի արժանապատվության, Երկրի ուժի իսկական տեր և կշարունակեն մեր հաղթական բանակի տարեգրությունը:

ՆՐԱՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆ ԵՆ

Զինվորական կոմիսարի այս ձևակերպման մեջ ամեն ինչ ասված է։ Օրակարգն անփոփոխ է, բոլորին զննում են, գրանցում, ճանապարհում։ Զորակոչը զինկոմիսարիատի ու զորակոչվողների համար պարզապես գործընթաց չէ, տոն է, միմյանց շնորհավորում են, ծափերով, երգով ու պարով ուղեկցում։ Մինչև հավաքակայան ևս մեկ կանգառ ունեն՝ եկեղեցին է։ Աստծու օրհնությամբ են զորակոչվում…

ՀԵՐԹԱՓՈԽ

Գյուղը, կանաչը, տները միանգամից կորչում են տեսադաշտից, ասես չեն էլ եղել, ու հայտնվում ես երկինք մխրճված հսկա բլուրների աքցանում՝ լերկ, քարակոփ, արեւախանձ: Ինչ-որ մեկը ճեղքել է ամեհի ժայռն ու ճանապարհ է բացել՝ մոտ 2 կիլոմետր քարքարոտ կածան:

ՕՋԱԽԻ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍՅՈՒՆԵՐԸ

Հայոց հողում զորակոչ է… Հայաստան աշխարհի հեռու-մոտիկ անկյուններից կենտրոնական հավաքակայան են մտնում զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսները:

ԲՈՒԺԱԿ. «ՈՍԿԵ ԺԱՄԻ» ՊԱՀԱՊԱՆԸ

Նրանց առաքելությունը առաջնագծից վիրավորների հնարավորինս արագ տարհանումն է, վիրավորի կյանքին սպառնացող վտանգի չեզոքացումը: Նրանք են տնօրինում «ոսկե ժամը», որի ընթացքում հնարավոր է պահպանել մարտադաշտից դուրս բերվող զինվորականի կյանքը:

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՏԵՐ ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ԶՈՐԱԿՈՉԻ ԱՌԹԻՎ

Բարձրյալ Տիրոջ կամքով կրկին մի փառահեղ լուսաբաց է բացվում մեր սուրբ հայրենիքի վրա. ՀՀ ԶՈւ հաղթական շեփորն ազդարարելու է զորակոչի սկիզբը:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ` ԶՈՐՔԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲ

Հունիսի 17-ից 20-ը ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ 4 փուլով անցկացվեցին երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնք ղեկավարում էր ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: