Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ԲՈՎՈՒՄ

Զինվորական երդման բովում

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ

«Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ, հաղթության ու արիության բանակ». այս խորագիրն էր կրում ՀՀ Արագածոտնի մարզի Հնաբերդի Երվանդ Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացված հերթական միջոցառումը` նվիրված հայոց բանակի 28-ամյակին:

ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ՝ ՆՈՐ ՀԱՐԿԻ ՆԵՐՔՈ

Անցնող շաբաթը կրկնակի տոնական էր Արցախում ծառայող մի խումբ սպաների համար: Առիթը երկար սպասված բնակարանամուտն էր նորակառույց շենքում:

ԵՐԲ ԵՍ-Ը ԴԱՌՆՈՒՄ Է ՄԵՆՔ

Կապանցի Վահագն Ազարյանը օրերս է զորացրվել պարտադիր զինվորական ծառայությունից: Ծառայել է առաջնագծում, բարեխիղճ և նվիրված ծառայության համար խրախուսվել է «Քաջարի մարտիկ», «Բանակի գերազանցիկ» կրծքանշաններով:

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ

Երեւանի Ֆ. Նանսենի անվան N 150 դպրոցի աշակերտների նամակները առաջնագծում կանգնած զինվորներին:

...ԵՎ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՎԱՍՏԱԿԱԾ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ

Հայոց բանակի տոնի նախօրեին Քաշաթաղի շրջանում ձմեռային վերջին զորակոչն էր: Մինչ զորակոչային բաժնում կավարտվեին աշխատանքները, զրուցեցի զորակոչիկների, նրանց ծնողների հետ:

ՄԵՐ ՕՐԵՐԻ ԵՎՍ ՄԻ ԼԵԳԵՆԴ՝ ՅԱԿՈՎ ԱԼԹՈՒՆՅԱՆ...

Ամեն առավոտ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր լեռնային հրաշագեղ գյուղի իր խաղողի այգին է շտապում Յակով Ալթունյանը: Անցնում է իր խնամած ու փայփայած այգու «խնդողնի» տեսակի խաղողի վազերի կողքով, նայում, հիանում է իր ստեղծածով և օրհնում հայրենիքում բացվող նոր, խաղաղ օրը…
…«Բարև՛ Ձեզ, ուզում եմ հարցազրույց վարել Ձեզ հետ»: «Բարև: Պատճառ չունեմ՝ «ոչ» ասելու: Խնդրեմ, զրուցենք: Միայն, եթե հարմար է՝ երեկոյան զանգեք, հիմա այգում եմ…»: