Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Բանակ և հասարակություն

ԿՐԱԿԵՑԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ

«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորավարժարանում կազմակերպել էր կրակային պատրաստության պարապմունք` նվիրված ՀՀ ԶՈՒ 20-րդ տարեդարձին: Միջոցառմանը, բացի «Հայոց արծիվների» 200 մասնաճյուղերի ու կազմակերպության անդամներից, մասնակցում էին նաեւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Մասնակիցները բաժանվեցին թիմերի:

ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ռազմական ավիացիայի օրվա կապակցությամբ հյուրընկալեց ռազմական ավիացիոն բազայի անձնակազմին: Սրբազան հայրը, շնորհավորելով նրանց մասնագիտական տոնի առթիվ, դրվատանքի խոսքեր ասաց հայոց բանակի հասցեին եւ վստահություն հայտնեց, որ մեր զինված ուժերը հայրենիքի օդային սահմանները միշտ անխախտ կպահեն:

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՈՒՄ

Այս տարվա առաջին՝ գարնանային զորակոչը շարունակվում է։ Այն նոր թափ կստանա եւ կձգվի մինչեւ հուլիսի վերջը, երբ ավագ դպրոցներն ավարտած եւ զորակոչային տարիքի հասած տղաները լիովին կօգտագործեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու իրենց իրավունքը։ Զորակոչն առանձնանում է նրանով, որ զորակոչային հանրապետական հանձնաժողովը վճռական քայլեր է ձեռնարկել գործընթացի թույլ ու խոցելի տեղերը փակելու, տեղաբաշխման հարցում կողմնակի ազդեցություններն ու միջամտությունները բացառելու ուղղությամբ։

Գորիսում առաջին զորակոչը եղավ հունիսի 6-ին: Զորակոչիկներն արդեն հասել են զորամասեր: Զորակոչը կշարունակվի մինչև հուլիսի 30-ը: Զորակոչի ընթացքի, զորակոչիկների ֆիզիկական, բարոյական և հայրենասիրական պատրաստվածության մասին պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Գորիսի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, մայոր ՍՊԱՐՏԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ:
– Ինչպես ողջ հանրապետությունում, մեզ մոտ էլ զորակոչն ընթանում է ՀՀ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում: Այս տարի օրենքի մեջ փոփոխության պատճառով զորակոչը մի քիչ ուշացավ` կապված 12-րդ դասարանցիների ավարտական քննությունների հետ:

ՀԱՂԹԵՆՔ ՆԱԵՎ ԵՐԳՈՎ ՈՒ ՏԱՂՈՎ

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժվում և շարք են վերադառնում հարյուրավոր զինծառայողներ։ Եվ դա` շնորհիվ անձնակազմի փորձառության, պրոֆեսիոնալիզմի, սահմանված ռեժիմի խստիվ պահպանման։
Մեզ մոտ, սակայն, բանիմացությունը զուգակցվում է նաև ողջ անձնակազմի բարյացակամության, հիվանդ զինվորի ու սպայի նկատմամբ սրտացավության հետ։ Հոսպիտալում մեծ տեղ է տրվում հիվանդի «հոգևոր ապաքինմանը»։ Գնալով հաճախակի են դառնում մեր հարկի տակ անցկացվող մշակութային միջոցառումները։

ՍԱՍՆԱ ԱՐԾԻՎԸ

Աշնակ գյուղում մեծ շուքով տոնվեց քաջ ֆիդայապետ Գևորգ Չաուշի մահվան 105-րդ տարելիցը։ Միջոցառումն սկսվեց առավոտյան։ Երևանում մեծ հայորդու հուշարձանին ծաղկեպսակներ դրեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, «Էրգիր» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը, մտավորականներ, անհատ մարդիկ, որոնց համար Գևորգ Չաուշ անունն անանձնական հպարտություն է ու բարոյական վեհություն։ Այնուհետև միջոցառումը շարունակվեց Աշնակում, որտեղ դեռ խորհրդային տարիներին հերոսի անվամբ հուշարձան է կառուցել Գևորգ Մելքոնյանը (մեծ հայդուկապետի ազգականը, որը հիմա ննջում է Ֆիդայատանը) և Տունն այդ կոչել Գևորգ Չաուշի անվան Ֆիդայատուն։

ՀՈՒՇԱՔԱՐ՝ ՍԱՀՄԱՆԱԳԼԽԻՆ

Բարեկամավանը Տավուշի մարզի գյուղերից է, մեր հանրապետության հյուսիսարևելյան դարպասը, երեք կողմերից շրջապատված ադրբեջանական բնակավայրերով։ Գյուղը դարեր շարունակ եղել է ազգամիջյան բախումների թեժ կետերից մեկը։ Անցյալ դարավերջի հայ-ադրբեջանական հակամարտության հենց սկզբից էլ Բարեկամավանը կրկին դարձավ ազգամիջյան ընդհարումների կիզակետ, գնդակոծությունների թիրախ, պատերազմը մտավ գյուղ, ավերեց տներն ու ավերակեց մարդկանց հոգիները, հազար ցավ, տառապանք ու կորուստ պատճառեց։ 1991թ., երբ դեռ բանակը չէր կազմավորվել, ադրբեջանցիները հասել էին գյուղի մատույցներին։ Գյուղի տղամարդիկ ոտքի կանգնեցին՝ պաշտպանելու իրենց հողը։