Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱՎԱՐԱՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ



ՄԱՐՏԱՎԱՐԱՇԱՐԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆN զորամիավորման զորամասերում շարունակվում են օգոստոսի 16-ին մեկնարկած մարտավարաշարային պարապմունքները:

Ստորաբաժանումները բերվում են մարտական պատրաստականության տարբեր աստիճանների, իրականացվում են տեղակայման վայրերից ռազմական տեխնիկայի դուրսբերման և մարտական խնդիրների կատարման նախապատրաստական վարժանքներ: Մարտավարաշարային պարապմունքների ընթացքում հայտնաբերված թերությունները վերացվում են տեղում։ Անձնակազմը կատարելագործում է ջոկերի, դասակների, վաշտերի և գումարտակների կազմով մշտական տեղակայման վայրերից ուժերի և միջոցների դուրսբերման, նախորոշված շրջանների զբաղեցման և առաջադրված խնդիրների կատարման հմտությունները։

Խորագիր՝ Նորություններ


18/08/2022