Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ



Օգոստոսի 12-ին N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողները հանդիպել են զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալի հետ։

Քննարկվել են զինծառայողների միջանձնային փոխհարաբերությունների և սոցիալ-հոգեբանական վիճակի բարելավմանն ուղղված քայլերը, զինծառայողների իրավունքներին, սոցիալական երաշխիքներին ու արտոնություններին վերաբերող և բազմաբնույթ այլ հարցեր։

Խորագիր՝ Նորություններ


12/08/2022