Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄՄարտական տարբեր իրավիճակներում հրամանատարների արագ կողմնորոշվելու և ճշգրիտ որոշումներ կայացնելու ունակությունները զարգացնելու նպատակով հունիսի 3-ին 1-ին զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանի ղեկավարությամբ անցկացվել են շտաբային մարզումներ:

Առաջադրվել են ուսումնամարտական խնդիրներ, պարզաբանվել է հետագա գործողությունների հաջորդականությունը, ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են զեկույցներ առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ:

 

 

Խորագիր՝ Նորություններ


05/06/2020