Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄՈՏ



ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄՈՏՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Սարդարապատի  հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Կարեն Արիստակեսյանին և մրցութային կարգով օրերս տնօրենի պաշտոնին նշանակված Կարեն Փահլևանյանին։

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Արիստակեսյանին` երկարամյա արդյունավետ աշխատանքի համար, իսկ նորանշանակ տնօրեն Կարեն Փահլևանյանին հաջողություններ և արգասաբեր աշխատանք մաղթել նոր պաշտոնում։

Խորագիր՝ Նորություններ


27/12/2019