Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔՆԵՐՆ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՄԲ



Ավարտվել են 1-ին զորամիավորման ենթակա զորամասերի հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքները:

Շուրջ մեկ ամիս տևած դաշտային պարապմունքներն ամփոփվել են մարտական հրաձգությամբ անցկացված զորավարժությամբ։

Դաշտային պայմաններում անցկացված գործնական պարապմունքների միջոցով ամրապնդվել է հրետանային ստորաբաժանումների  անձնակազմի վարժվածության մակարդակը, ինչպես նաև առաջադրվող մարտական խնդիրների ճիշտ ու հստակ կատարման արդյունավետությունը։

Խորագիր՝ Նորություններ


03/06/2019