Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՇԵՐՕԹԻԿԻ ՍԱՆԵՐԸ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ



Հունիսի 1-ին՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան են այցելել Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ դպրոցի սաները: Հյուրերին դիմավորել է ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը: Սաները ծանոթացել են ռազմական մայր կրթօջախի առօրյային, այցելել համալսարանի թանգարան, որտեղ նրանց ներկայացրել են նաև Արցախյան ազատամարտի տարիների ինքնաշեն զենքեր և այլ հազվագյուտ նմուշներ:

Խորագիր՝ Նորություններ


03/06/2019