Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ



ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆՄարտի 23-ին ՀՀ զինված ուժերի անձնակազմը մայրաքաղաքում և մարզերում մասնակցել է համապետական շաբաթօրյակին:

ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչները, Երևանի կայազորի զինծառայողներն ու ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները մասնակցել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և մայրաքաղաքի մի շարք պուրակների հարակից տարածքների բարեկարգման և ծառատունկի աշխատանքներին:

Բարեկարգման, կանաչապատման աշխատանքներին ու ծառատունկին մասնակցել են նաև զինված ուժերի զորամասերի զինծառայողները:

Խորագիր՝ Նորություններ


25/03/2019